Արդյունավետություն դիզայնի միջոցով
Հանրային բանավեճի այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: արդյունավետ միջոցառումների կազմակերպման կարևորագույն սկզբունք է մասնակցության հնարավորության ապահովումը: Ամենակարևոր հատկանիշն այն է, թե ինչպես է գործընթացի դիզայնն արտացոլում կամ կառավարում այս ուղեցույցում «կառավարում» նշանակում է իշխանության կամ լիազորության պատասխանատու օգտագործում` համակարգում կամ կազմակերպության ներսում չափանիշներ և վարքի կանոններ սահմանելու, դրանք մշտադիտարկելու և հարկադրելու նպատակով: Դա կարող է նշանակել թե՛ մարդկանց վարքի կառավարում, թե՛ նրանց պատասխանատվության փոխանցում: Կառավարումը հնարավոր է իրականացնել հարկադիր և ոչ հարկադիր միջոցներով (նորմատիվային դրույթներ, լիցենզավորման համակարգեր, մասնագիտական նորմեր, վարքականոններ, հանձնարարականներ և այլն): Կառավարումը կարող է լինել թե՛ պետական, թե՛ մասնավոր դերակատարների գործառույթ: ուժերի բաշխումը կողմերի, այդ թվում` մասնակիցների պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: և նախաձեռնողների անձ, ով ստանձնում է հանրային բանավեճի միջոցռման նախաձեռնություն (տես` «հրավիրված/չհրավիրված բանավեճ»):Նախաձեռնողը, սովորաբար, տրամադրում կամ համակարգում է միջոցառման ռեսուրսները և կարող է հանձնարարել մասնագետներին իրենց անունից վարել կամ իրականացնել միջոցառումը: միջև: Այն հնարավոր է բարելավել ստեղծելով միջավայր և գործընթաց, որոնք ունեն համարժեք ռեսուրսներ, ներառական են և արտոնող:
Կարդալ ավելին
Հանրային բանավեճին բավարար ժամանակ հատկացնելը հաճախ հակասում է հրատապ հարցի վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտությանը: Չափից շտապողական որոշումների կայացումը, սակայն, առաջացնում է բանավեճը պարզապես հետաձգելու կամ տեղափոխելու վտանգ, ինչը կարող է հետագայում խնդրահարույց կամ հիասթափեցնող լինել:
Հաճախ սեղմ ժամկետների պատճառները պայմանավորված են, օրինակ, բարի համբավ կամ տնտեսական առավելություն ապահովելու խնդրով, ինչը կարելի է մեղմել հեռատեսության և կանխատեսման միջոցով: Հրատապությունը, սակայն, պետք է մերժել, եթե հանրային որոշումների կայացման որակն ավելի կարևոր է, քան արդյունքը: Սա այն դեպքերում է, երբ պահպանվում են էական անորոշություններ` օրինակ, երբ վտանգները և հետևանքները լավ սահմանված չեն, իսկ մարդկանց կողմից խնդրին վերագրվող նշանակությունները և արժեքները խիստ երկիմաստ են:
Ռեսուրսների հատկացում
Մասնակիցներին իմաստալից ներդման հնարավորություն ընձեռնելու համար հանրային բանավեճը պետք է ունենա համարժեք ռեսուրսներ: Ելնելով մեթոդաբանությունից և մասշտաբից` հանրային բանավեճի միջոցառումները կարող են լինել ծախսատար: Ի վերջո, ռեսուրսների հատկացումը պետք է համարժեք լինի որդեգրած մոտեցմանը:
Համարժեք ռեսուրսների հատկացումը վկայում է հանրային բանավեճ նախաձեռնողների հանձնառության մասին և կարող է ընդգրկել ոչ միայն ֆինանսական ծախսերը, այլև սկզբից մինչև ավարտ գործընթացին աջակցելու համար ժամանակի հատկացումը: Ոչ համարժեք ռեսուրսները կամ «կարճ կապելը» կարող է խարխլել հանրային բանավեճը և հանգեցնել արդյունքների, որոնք կունենան հակառակ ազդեցություն:
Երբ ռեսուրսները սահմանափակ են, մոտեցումները կարելի է սեղմել` սահմանափակ նպատակների հասնելու համար: Գործընթացի մեթոդաբանական սահմանափումներն անտեսելով չափից ավելի լայն և հեռահար նպատակներ սահմանելը կարող է տալ հակառակ արդյունք: Մյուս կողմից, ռեսուրսները հնարավոր է ընդլայնել` աշխատելով մասնագիտական կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, թեև այս դեպքում պետք է դռսևորել շրջահայացություն, որ նման մեխանիզմները վնաս չհասցնեն գործընկերների բարեվարքությանը կամ գործընթացի ամբողջականությանը:
Հանրային բանավեճի միջոցառումներին քաղաքացիների լիարժեք մասնակցելունն ապահովելու համար բավարար ժամանակ հատկացնելը նույնքան կարևոր է, որքան ֆինանսական աջակցությունը: Ժամանակ կարող է պահանջվել պատշաճ պլանավորելու, թիրախային լսարանի հետ հաղորդակցվելու, այլ հանձնառությունները հաշվի առնելով մասնակիցներին` իրենց ներգրավվածությունը պլանավորելու հնարավորություն ընձեռնելու և սեփական մասնակցությանը պատրաստվելու համար: Սա հաճախ հակասում է արձագանքողական քաղաքականություն մշակելու պահանջներին: Մածամասամբ, կարևոր է մասնակիցներին տալ ապացույցները և փաստարկները դիտարկելու, ուրիշների հետ դրանք քննարկելու (հավուր պատշաճի) և սեփական տեսակետերը ձևակերպելու ժամանակ:
Շտապողական եզրակացություններ անելու ճնշումներին ընդդիմանալը և հանրային բանավեճին ժամանակ հատկացնելը կարող է երկարաժամկետ տեսանկյունից ավելի արդյունավետ լինել, հատկապես երբ քննարկվում են բարդ խնդիրներ:
Երբ հանրային բանավեճն ամենասկզբից դիտվում է ոչ թե որպես ընտրանքային լրացուցիչ վարժություն, այլ քաղաքականության գործընթացի մաս` դա օգնում է երաշխավորել, որ բանավեճը ծառայի քաղաքականության մշակման գործընթացը տեղեկացնելու նպատակին:
Առանց հրավերի հանրային բանավեճերի նախաձեռնությունների գաղափարին բաց լինելը կարող է օգնել բացահայտել հանրային կարևորություն ունեցող խնդիրներ և ուղղություն հաղորդել հետագա գործողություններին:
Հանրային բանավեճի համապատասխան միջոցառման տեսակը որոշելուց հետո կարևոր է ապահովել բավարար ռեսուրսների հատկացումը:
Համեմատաբար հեշտ է ապահովել հանրային բանավեճին մասնակցելու հնարավորություններ, օրինակ` առցանց հանրագրերի միջոցով:
Բոլոր մասնակիցների շահերին ծառայող հանրային բանավեճի միջոցառումների դեպքում կարելի է նաև հիմնավորել ծախսերի բեռը կիսելը:
Հնարավորության դեպքում գոյություն ունեցող կազմակերպական ենթակառուցվածքներից օգտվելը կարող է կրճատել ծախսերը, թեև հարկ է հաշվի առնել հնարավոր իշխանական կառույցները և մասնակցության խոչընդոտները:
Իմաստալից մասնակցություն և համատեղ նախագծում
Իմաստալից հանրային բանավեճի պահանջ է հարգալից վերաբերմունք դրսևորել մասնակիցների շահերի հանդեպ: Մասնակիցների շահերը հնարավոր է հարգել ֆինանսապես պարգևատրելով նրանց մասնակցության համար, եթե նույնիսկ գումարը սիմվոլիկ է: Սակայն հանրային բանավեճին մասնակցելու համար պարգևներն ավելի հաճախ ենթադրում են հանրային որոշումների կայացման վրա ազդեցության հնարավորություն (տես հաջորդ բաժինը) և մասնակցություն հասարակության ձևավորմանը: Հանրային բանավեճի արդյունավետությունը պահանջում է մասնակիցներից հասկանալ, որ արդյունքում ունեն սեփական շահեր և գիտակցել, որ մասնակցությունը տալիս է արդյունքի վրա իրական ազդեցություն:
Անաչառ կերպով հարցերի ձևակերպումը կամ իրենց համար առավել իմաստալից կերպով մասնակիցներին` իրար միջև համաձայնեցված հարցեր ձևակերպելու (համահեղինակելու մասնակիցների կողմից գործընթացի նախագծում և ձևավորում` կամ օժանդակությամբ իրենց միջև կամ բանակցելով հանրային բանավեճի նախաձեռնողի հետ: ) հնարավորություն ընձեռելն օգնում է վստահություն ստեղծել բանավեճի անկողմնակալ լինելու հանդեպ:
Հանրային բանավեճ նախաձեռնողներին կարող է անհրաժեշտ լինել մասնակիցներին` նրանց հանձնառության դիմաց պայմանականորեն փոխանցել որոշ լիազորություններ: Մասնակիցների մոտ կարող է առաջանալ զգացողություն, որ նախքան խնդրի շուրջ մտքերի իմաստալից փանակումն իրենց անհրաժեշտ են հավելյալ տեղեկություններ կամ տարբեր տեսակետերի ավելի խորն ըմբռնում: Նրանց պետք է հնարավորություն տրվի հայտնել նման ցանկությունը պլանավորման վաղ փուլում, ինչը հնարավորություն կտա ընտրել և գործընթացում ներգրավել համապատասխան փորձագետների:
Նախաձեռնողը պետք է նաև տեղեկացված լինի մասնակիցների միջև հնարավոր տարբերությունների մասին, օրինակ` կրթության կամ սոցիալական կարգավիճակի առումով, ինչը կարող է պահանջել վարողից կամ միջնորդից համապատասխան հարցերը փոխանցել փորձագետներին` լսելի դարձնելով բոլոր ձայները և հնարավոր մտահոգությունները:
Հանրային բանավեճի միջոցառումը շոշափելի արդյունքին կապելը կարող է հնարավորություն տալ մասնակիցներին գործընթացում ունենալ հստակ շահեր և խրախուսել նրանց ավելի նվիրված լինել:
Մասնակիցների շահերը հանրային բանավեճում կարելի է հաշվի առնել, եթե նրանց ներգրավել գործընթացի մշակմանը կամ դրանում քննարկելիք հարցերի ձևակերպմանը (համահեղինակում):
Եթե հանրային բանավեճի մասնակիցներին տրվում է հնարավորություն որոշել իրենց համար կարևոր տեղեկատվությունը` դա հնարավոր է օգնի խթանել նրանց մասնակցությունը, օրինակ` ունենալով նրանց տեսակետերը հիմնավորելու համար փորձագետներ ընտրելու կամ ապացույցներ հավաքելու հնարավորություն:
Իռլանդիա, Միացյալ Թագավորություն օրինակներ
Անկախ, անաչառ և արհեստավարժ վարողներ և միջնորդներ ներգրավելը կարող է օգնել անհատ մասնակիցների և մարգինալացված ենթախմբերի լիազորմանը:
Հասանելիություն և ներառում
«Հանրային բանավեճ»-ը կարող է ենթադրել նաև հանրային հարթակ, որտեղ մասնակիցները կարող են ազատ արտահայտել իրենց շահերը: Իրականում, խոսույթի հարթակները գրեթե միշտ ունեն ազդեցության և գիտելիքի անհավասարություններ, իսկ դրանց հասանելիությունը բոլոր քաղաքացիներին միշտ չէ, որ հավասար է կամ երաշխավորված: Սա հավասարապես կիրառելի է հարցաշարի կառուցվածքին և տարածքի ֆիզիկական հասանելիությանը:
Հանրային բանավեճի հաղորդակցման միջոցը լեզուն է: Թարգմանիչների կարիք կարող են ունենալ նրանք, ում համար տեղական լեզուն մայրենին չէ, օրինակ` նոր ներգաղթյալները: Ովքեր չունեն մայրենի լեզվի հմտություններ կամ իմացություն կարող են ունենալ գրավոր հաղորդակցման դժվարություններ: Տառաճանաչությունը դեռևս խնդիր է բոլոր անդամ պետություններում: Վիճակը կարող է բարդացնել տեխնիկական եզրույթների օգտագործումը, որոնք բավականին տարածված են կենսաբժշկության մեջ: Լեզվական կարողությունների տարբերությունները կարող են առանձնակի կարևոր լինեն, երբ միջնորդությունը սահմանփակ է, օրինակ` առցանց հարթակներում, որոշակի հանրային մեդիայում և սոցիալական ցանցերում: Այս պատճառներով հաղորդակցման այլընտրանքային ուղիների դիտարկումը, խաղային տեսանյութերի պատրաստումը կամ ցուցադրումը, «կոճակ» սեղմելու միջոցով քվեարկությունը կարող են խթանել քննարկումը: Քննարկումը խթանելու համար տեղեկատվությունը կարելի է փոխանցել բազմատեսակ միջոցներով (օրինակ` տեսանյութ, արվեստի գործ):
Խնդրահարույց կարող են լինել նաև որոշ միջներեսներ (ինտերֆեյս): Տարեցները կամ տեխնոլոգիաներին վատատեղյակ անձինք, օրինակ, կարող են մյուսներից անբարենպաստ վիճակում հայտնվել առցանց հարթակների և սոցիալական ցանցերի դեպքում, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել ներգրավվման այլընտրանքային կամ փոխլրացնող միջոցներ: Մարդկանց մի մասը ոչ հարմարավետ է համարում որոշակի մեդիաները կամ միջավայրերը:
Հավասարապես կարևոր են մասնակցության պայմանները և ձևաչափը: Օրինակ, ցածր սոցիալական կարգավիճակ կամ կրթական մակարդակ ունեցողների մասնակցությունը համալսարանի շենքում կազմակերպվող սեմինարին և ուրիշների հետ դեմ առ դեմ բանավիճելը քիչ հավանական է:
Անցկացման վայրը պետք է ընտրել մատչելիության տարբեր պահանջներ ունեցող անձանց, օրինակ` հենասյլակներից օգտվողների կամ երեխաների սայլակներով անհատների մասնակցությունն ապահովելու միտումով: Ավելին, հարմարությունների (զուգարան, աղոթասենյակ կամ մոր և մանկան սենյակ), անվճար կայանատեղիների բացակայությունը կամ հասարակական տրանսպորտի անմատչելիությունը կարող է խոչընդոտել որոշ անձանց մասնակցությունը միջոցառմանը: Լսողական սարքերի բացակայությունը կամ ակուստիկ խոչընդոտները` երթևեկության աղմուկը կամ շրջակա աղմուկը, կարող են հանդիպման վայրն անհարմար դարձնել բազմաթիվ մասնակիցներով քննարկման համար:
Բոլորի ներառումը կարող է նաև պահանջել բացառել միջոցառումների կազմակերպումն այն օրերին, երբ որոշ անձիք պարտավոր են մասնակցել կրոնական արարողությունների, ինչպես նաև պայմաններ ապահովել աշխատանքային կամ երեխայի խնամքի պարտականություններ ունեցողների համար կամ փոխհատուցել նրանց ծախսերը:
Հանրային բանավեճը պետք է լինի ներառական և բարենպաստ միջավայրում: Հարկ է նկատի առնել միջոցները, որոնք պահանջվում են հավասար հիմունքներով բոլորի մասնակցությունը հանրային բանավեճին հնարավոր դարձնելու համար: Մի գուցե պահանջվեն հատուկ քայլեր սոցիալական բացառման նենգ ձևերին արձագանքելու համար:
Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ բանավեճի վայրը ֆիզիկապես մատչելի լինի բոլորի համար: Գոյություն ունեցող հանրային հաստատությունները և վայրերը, օրինակ` թանգարանները և ցուցասրահները, ինչպես նաև միջոցառումները, որոնց ընթացքում մարդիկ միասին են հավաքվում, օրինակ` գիտաժողովներ և հանրային միջոցառումներ, կարող են հարմար միջավայր ապահովել բանավեճի համար և օգնել վերածել այդ տեղերը սոցիալական շփման վայրեր:
Հանրային բանավեճի ընթացքում մասնակցությունը խրախուսելու նպատակով կարող են օգտագործվել տարբեր արտահայտչամիջոցներ և ձևեր, օրինակ` բանավոր երկխոսության փոխարեն նկարչություն և դերասանություն:
Սոցիալապես մարգինալացված խմբերը ներգրավելու համար նախաձեռնողներից կարող են պահանջվել հատուկ քայլեր, օրինակ` օգտագործել գործընկերներ, միջնորդներ կամ ներկայացուցիչներ:
Վերահսկողության մեխանիզմներ
Միգուցե պահանջվեն մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն հանրային բանավեճի միջոցառումների ընթացքում շահակիր բոլոր կողմերի շահերի ապահովումը, իսկ անհրաժեշտության դեպքում` նման մեխանիզմների ընդունումը: Այս գործառույթը պետք է առանձացնել թե՛ հանրային բանավեճի գործնական կառավարումից և վարումից, թե՛ նման նախաձեռնությունների հանձնակատարներից, հովանավորներից կամ հասցեատերերից:
Որպես հանրային բանավեճի միջոցառումների նախագծման մաս ցանկալի կլինի ապահովել վերահսկողության ինչ-որ ձև, որն անկախ է նախաձեռնող կազմակերպությունից կամ հանձնակատարից: Ձևը կարող է լինել վերահսկող անկախ խումբը կամ անկախ լիազորությամբ օժտված անձը:

Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)
Հանրային բանավեճ էր կազմակերպվել Սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու շուրջ, որն արգելում էր հղիության արհեստական ընդհատումը: Գործընթացը պահանջեց ստեղծել Քաղաքացիների ասամբլեա, որը 2016–2017 թվականներին ունեցավ հինգ նիստ: Վերջինիս եզրակացությունները 2017 թվականին դրեցին 2018 թվականին կայացած որոշիչ ազգային հանրաքվեի հիմքերը: Բավարար ժամանակ հատկացնելը գործընթացի արդյունավետության կարևոր գործոն էր:
Իռլանդիայի Քաղաքացիների ասամբլեան լիազորված էր հրավիրել փորձագետներին, ում կարծիքը ցանկանում էր լսել, և հարցեր ուղղել նրանց` քննարկումների համար կայուն հիմքեր ստեղծելու նպատակով:

Միացյալ Թագավորություն` ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին հանրային քննարկում (2007թ.)
“Public Engagement on Brain Science, Addiction and Drugs” թեմայով լայնածավալ հանրային բանավեճի միջոցառումների շարքի դեպքում մասնակիցները հնարավորություն ունեին շփվել փորձագետների լայն շրջանակի հետ, ինչը տեղեկություններ էր հաղորդում իրենց բանավեճին:
“Brain Science and Addiction” թեմայով հանրային բանավեճին թեթև թմրամիջոցներ օգտագործողների և նախկին թմրամոլների (ոչ միայն պացիենտների կազմակերպությունների ներկայացրած) ակտիվ մասնակցությունն ապահովելու համար ձեռնարկվել էին նախաձեռնող քայլեր: Այս խմբերին հնարավորություն էր տրվել մշակել սեփական մասնակցության նախընտրելի ձևը, ինչը նրանք արեցին անվտանգ միջավայրում ներքին բանավեճի և միջնորդներ նշանակելու միջոցով, ում հետ նրանք ստեղծեցին վստահության փոխհարաբերություններ և ովքեր ներկայացրեցին նրանց կարծիքները բանավեճում:

Ֆինլանդիա` քաղաքացիների նախաձեռնությունը խորհրդարանին (2012թ.)
Հանրային բանավեճերը կարող են ծախսատար լինել, բայց գոյություն ունեն նաև հանրային ազդեցության հարթակներ ստեղծելու ավելի մատչելի տարբերակներ: Օրինակներից մեկը հեշտ հասանելի կայք ստեղծելու ֆիննական նախաձեռնությունն է, որի միջոցով հասարակությունն աջակցում էր այն հարցերին, որոնք ցանկանում էր ներկայացնել խորհրդարանի լուծմանը: Առաջին վեց տարվա ընթացքում, այս նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցան 37 հանրագրերի քննարկումներ:

Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)
Ֆրանսիական “États Généraux” նախաձեռնությունն արդյունավետ կերպով օգտվեց գոյություն ունեցող տարածաշրջանային ֆորումներից և ընդգրկեց ամբողջ երկրի ու արտասահմանյան տարածքների բնակչությանը` հնարավոր դարձնելով տեղական ենթակառուցվածքների միջոցով համազգային բանավեճի մասնակից դարձնել լայն հանրությանը:

Լեհաստան` քաղաքացիներին տեղեկացնելու և նրանց հետ երկխոսելու սահմանադրական շաբաթ (2018թ.)
2015 թվականից ամեն տարի ամբողջ երկրում կազմակերպվող Լեհաստանի Սահմանադրական շաբաթվա ընթացքում ուսանողների շփումներն իրավագետների հետ կազմակերպելու համար օգտագործվում են դպրոցների և այլ հաստատությունների գոյություն ունեցող ենթակառուցվածքները` որպես հանրային բանավեճի միջոցառումների մաս առաջարկելով սահմանադրական իրավունքի մասին դասախոսություններ: Իրավագետներն անվճար և կամավոր հիմունքներով առաջարկում են կարողությունների զարգացման հնարավորություն:

Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)
Դանիայի առողջապահության համակարգի ապագայի մասին հանրային բանավեճի մասնակիցները քննարկեցին և քվեարկության դրեցին շատ շոշափելի հարցեր, որոնց թվում էին բուժօգնության համար ռեսուրսների հատկացման սկզբունքները և ուղեցույցեր քաղաքականություն մշակողների համար: