Back

Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)

Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

2016 թվականի մայիսին Հանուն գործընկերային կառավարության ծրագիրը պարտավորեցրեց Իռլանդիայի կառավարությանը ստեղծել Քաղաքացիների ասամբլեա, որին տալ երկարատև ժամանակահաըվածում քննության առնել սահմանափակ թվով առանցքային խնդիրներ: Դրանցից մեկն աբորտներն արգելող` սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու կամ փոխարինելու հարցն էր:

Ողբերգական մի շարք դեպքեր, որոնք հասան դատարան, ավելացրեց Իռլանդիայի կառավարության վրա ճնշումը` պահանջելով լուծել այս հակասական խնդիրը: 2013 թվականին կնոջ ողբերգական մահը սեպսիսից, որը հաջորդել էր թերի վիժումից հետո հղիության արհեստական ընդհատելու նպատակով օգնություն չցուցաբերելուն, դրդեց ակտիվիստներին պահանջել ուժը կորցրած ճանաչել փոփոխությունը:

Քաղաքացիների ասամբլեայի նախագահին նշանակեց կառավարությունը, իսկ 99 անդամ քաղաքացիներին ընտրեցին պատահականության սկզբունքով` Իռլանդիայի բնակիչների տեսակետերը լայնորեն ներկայացնելու համար:

Նպատակ

Քննարկման նպատակով խորհրդատվական առաջարկություններ ներկայացնել խորհրդարանական կոմիտե, որն իր հերթին առաջարկություն կներկայացնի կառավարություն:


Մեթոդ

2016 թվականի հոկտեմբերից միչև 2017 թվականի ապրիլ Քաղաքացիների ասամբլեան հանգստյան օրերին կազմակերպեց հինգ հանդիպում, որոնց ընթացքում իավագիտության և բժշկության ոլորտների փորձագետները հրավիրվեցին որպես վկա ապացույցներ ներկայացնելու և հարցերին պատասխանելու համար: Պատրաստվեց ավարտական զեկույց և առաջարկություններ, որոնք հետագայում քննարկեց երկու պալատները ներկայացնող խորհրդարանականների կոմիտեն և 2017 թվականի դեկտեմբերին առաջարկեց սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու հարցով կազմակերպել քաղաքացիների հանրաքվե: Սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է հանրաքվե, որն էլ առաջարկեց Իռլանդիայի կառավարությունը: Հանրաքվեն տեղի ունեցավ 2018 թվականի մայիսի 25-ին և ութերորդ փոփոխությունը վերացնելու առաջարկն անցավ ճնշող մեծամասնությամբ` 66.4 տոկոս կողմ և 33.6 տոկոս դեմ ձայների հարաբերակցությամբ:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Քաղաքացիների ասամբլեան կազմված էր հասարակ քաղաքացիներից: Քաղաքական գործիչները չէին մասնակցում քննարկումներին: Կառավարությունը սահմանեց իր պարամետրերը, իսկ խորհրդարանն արձագանքեց կառավարության զեկույցին:

Փոխհամաձայնություն ձևավորելու մեթոդներն աջակցեցին ավելի լայն մասնակցությանը և փոխադարձ հարգանքին: Քննարկումների տոնը Քաղաքացիների ասամբլեայում հանգիստ էր, իսկ ներկայացված տեղեկությունները հասկանալի հասարակ անձին:

Խորհրդարանական հանձնաժողովը հիմնականում պահպանեց Քաղաքացիների ասամբլեայի քննարկումների տոնը և մոտեցումը, հետևաբար ավելի քննական էր, քան մրցակցային:

Հանրաքվեի «Այո» և «Ոչ» քարոզարշավները հիմնականում կազմակերպվել էին ավանդական քաղաքական կուսակցությունների կառույցներից դուրս:

Թեև երկու քարոզարշավներում էլ ներգրավված էին հայտնի քաղաքական գործիչներ` հիմնական կուսակցությունները թույլ տվեցին իրենց անդամներին աջակցել երկու կողմերին էլ:

Որոշումները գիտակցաբար դանդաղ էին կայացվում` հանրությանը և կուսակցությունների ներսում բանավեճի հնարավորություն ընձեռնելու համար: