Հանրային բանավեճ այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: նախաձեռնելուց առաջ մի շարք հարցերի շուրջ մտորելը կարող է օգնել նույնականացնել մոտեցումը, որը լավագույնս կհամապատասխանի բոլոր մասնակիցների պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: շահերին: Հանրային բանավեճ նախաձեռնելու ցանկություն ունեցող քաղաքականություն մշակողների և այլ անձանց համար ամենահիմնարար մարտահրավերը, հավանաբար, այն է, որ հասկանան այն մոտեցումները, որոնք կլինեն ամենապատշաճն ու արդյունավետը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

Այս բաժնում ներկայացվում են այն չորս հիմնական նկատառումները, որոնք կօգնեն հանրային բանավեճ նախապատրաստողներին խորհել իրենց հանգամանքներին առավել նպատակահարմար գործողությունների և մոտեցումների մասին: Հաճախ ավելի նպատակահարմար է միաժամանակ օգտագործել մի քանի մեթոդներ և իրականացնել մեկից ավելի գործողություն: Առավել նպատակահարմար մոտեցումը միշտ չէ, որ ծառայում է բոլոր կողմերի նպատակներին, քանի որ տարբեր մասնակիցներ ունեն բանավեճին մասնակցելու իրենց տարբեր պատճառները և կարող են ակնկալել տարբեր արդյունքներ:


օրինակներ