«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջին ծրագիրն է Հայաստանում:

Եվրոպայի խորհրդի կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթն է, որը սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Ծրագրի նպատակն է `նպաստել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (ինչպես օրինակ՝ բժշկական միջամտությունների համար տեղեկացված համաձայնությունը, կամավոր անհատույց օրգանների դոնորությունը, գենետիկ ժառանգության պահպանումը) և օժանդակել ոլորտում ազգային օրենսդրության և պրակտիկայի համապատասխանեցմանն ուղղված ազգային ջանքերին, որը կնախապատրաստի ՀՀ-ին՝ միանալու Օվիեդոյի կոնվենցիային: