Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ

Սկիզբ՝ 2020թ. հունիսի 1
Տևողությունը՝ 36 ամիս
Բյուջե՝ 530,000 եվրո
Դոնոր՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագիր
Հիմնական գործընկերներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ արդարադատության ակադեմիա:

Եվրոպայի խորհրդի կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթն է, որը սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Ծրագրի նպատակն է նպաստել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (ինչպես օրինակ՝ բժշկական միջամտությունների համար տեղեկացված համաձայնությունը, կամավոր անհատույց օրգանների դոնորությունը, գենետիկ ժառանգության պահպանումը) և օժանդակել ոլորտում ազգային օրենսդրության և պրակտիկայի համապատասխանեցմանն ուղղված ազգային ջանքերին, որը կնախապատրաստի ՀՀ-ին՝ միանալու Օվիեդոյի կոնվենցիային:

 

Ծրագրի առանցքային ուղղություններն են՝

      • Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվոպական ստանդարտներին մոտեցնելու համար;
      • Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների ստանդարտները կիրառելու համար:
         

Ծրագիրը իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից, Հայաստանի համար 2019-2022թթ գործողությունների շրջանակում, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին: Ծրագրի մշակման գործընթացում մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ուղղվածէ վերացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության ընթացքում հայտնաբերված մարդու իրավունքների խախտումները, ինչպես օրինակ՝ անհատներին պարտադիր բժշկական զննման և (կամ) բուժման ենթարկելը, բժշկական գաղտնիքի բացահայտումը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման իրականացումը, բժիշկների համար էթիկայի համապարփակ կանոնների բացակայությունը, պացիենտների նկատմամբ խտրական վերաբերմունքը և այլ հարցեր՝ կապված բժշկական միջամտության, օրգանների նվիրատվության և փոխպատվաստման ժամանակ տեղեկացված համաձայնության հետ:

Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը:

      • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին;
      • Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մարտահրավերների վերաբերյալ հանրային իրազեկվածությանն ուղղված հանրային քննարկումները նախաձեռնված են;
      • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը;
      • ՀՀ-ն պատրաստ է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը: