Աջակցություն Հայաստանում տեղահանված բնակչությանը
Ի՞նչ է անհրաժեշտ՝ տեղահանվելուց հետո կյանքը վերակառուցելու համար։
Ապաստան գտնելուց բացի՝ մարդկանց անհրաժեշտ է օգտվել հիմնական ծառայություններից, ունենալ իրավունքների պաշտպանության երաշխիքներ և զգալ, որ իրենք հասարակության լիարժեք մասն են։
Հայաստանում տեղահանված անձանց աջակցելը նշանակում է աշխատել երկարաժամկետ լուծումների ուղղությամբ, որոնք արձագանքում են նրանց կարիքներին, պաշտպանում մարդու իրավունքները և օգնում լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին։
.
Մարդու իրավունքների չափանիշների գործնական կիրառումը տեղահանված բնակչության համար
ՀՀ քաղաքացիության դիմումն այժմ ավելի հեշտ է և հասանելի ՝ տեղահանված անձինք և փախստականները այժմ կարող են ՀՀ քաղաքացիության դիմելու գործընթացն իրականացնել mcs-citizenship.am թվային հարթակի միջոցով, որը ստեղծվել է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար, հասանելի և հեշտ կիրառելի՝ցանկացած պահի, ցանկացած վայրից։
Աշխատանքային իրավունքների և մարդկային կապիտալի կառավարման, արդյունավետ հաղորդակցության ու մոտիվացիայի թեմաներից մինչև գործնական վարժություններ, դեպքերի ուսումնասիրություններ և խմբային քննարկումներ՝ մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և գործնական հմտություններ։
Արդյունքում՝ ավելի ուժեղ կազմակերպություններ, ավելի արդյունավետ իրավունքների պաշտպանություն։
2025 թ․ նոյեմբերի 11-ին Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ներկայացրեց Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքները: Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները խոսել են Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի ընթացքի և, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին, նաև նախանշել ընթացիկ և առաջիկա անելիքները։


