Հայաստանի ձեռքբերումները 25 տարվա անդամակցության ընթացքում

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանը ակտիվ քայլեր է ձեռնարկել անդամակցության պարտավորությունները  կատարելու ուղղությամբ։  Վավերացվել են բոլոր անհրաժեշտ կոնվենցիաներն՝ արդյունքում ստորագրված և վավերացված  կոնվենցիաների ընդհանուր թիվը հասել է 71-ի, իսկ մասնակի համաձայնագրերինը՝ 12-ի։ Այս թիվը շարունակում է աճել։  Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը 2013 թվականի մայիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածը  կարևոր հնարավորություն է ընձեռել Եվրոպայի խորհրդի դերը խթանելու, կոնվենցիոն համակարգն ամրապնդելու և Դատարանի  որոշումների կատարմանն աջակցելու համար։