Կարևոր հայտարարություն

COVID-19․ Երևանում ԵԽ գրասենյակն անցնում է ժամանակավոր հեռահար աշխատանքի

16/03/2020

Երևան, ՀՀ

 

COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն անցել է հեռավար աշխատանքային ռեժիմի։ Բոլոր հանդիպումները, միջոցառումներն ու այլ գործողությունները հետաձգվում են։ 

Բոլոր տեսակի հաղորդակցություններն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։ Շնորհակալություն։

 

Հարգելի այցելու,

Բարի գալուստ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կայք:

Գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտ համագործակցում է Արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները: Գրասենյակը նաև համակարգում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2019թ. հունվարի 9-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:

Որպես հասարակության հետ կապերի շարունակական գործունեության մաս` Գրասենյակը սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և լայն հասարակության հետ:

Հուսով ենք, որ կայքում տեղ գտած տեղեկությունները և ռեսուրսները կօգնեն պատասխանել Գրասենյակի և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գործունեության վերաբերյալ ունեցած ձեր հարցերին:

Շնորհակալություն:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

Ֆիլմ Եվրոպայի խորհրդի մասին Ֆիլմ Եվրոպայի խորհրդի մասին
ԵԽ Գլխավոր քարտուղարի զեկույց 2020 ԵԽ Գլխավոր քարտուղարի զեկույց 2020