Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանություն
How can we ensure that detention never comes at the cost of dignity, safety and fundamental rights? Protecting the rights of persons in detention means strengthening safeguards, improving conditions and ensuring that human rights remain protected for everyone — including those deprived of their liberty.
«Սևան» քրեակատարողական հաստատությունում փայտամշակման կենտրոնի բացումը
2024 թվականի հոկտեմբերի և դեկտեմբեր ամիսների ընթացքում, Եվրոպայի խորհուրդը կազմակերպեց վերապատրաստման դասընթացներ, որոնց նպատակն էր ապահովել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և կանխել ձերբակալված անձանց պահման վայրերում վատ վերաբերմունքի դեպքերը։ Մասնակցեցին ավելի քան 90 ներկայացուցիչ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության ուժերից և շտապօգնության ծառայությունից, ինչը վկայում է այս կարևոր խնդրի լուծմանը միավորված մոտեցման մասին։ Վերապատրաստման թեմաները վերաբերում էին վատ վերաբերմունքի փաստաթղթավորման միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Ստամբուլի արձանագրությանը, և վատ վերաբերմունքի ֆիզիկական ապացույցները արձանագրելու գործնական հմտություններին։ Վերապատրաստումները կազմակերպվել էին Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը ծրագրի շրջանակներում։
Ձերբակալված անձանց պահման վայրերում ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի փաստաթղթավորումը մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության պահպանման կարևոր բաղադրիչ է: 2024 թվականի հունիսի 5-ին Երևանում կայացավ աշխատաժողով, որի նպատակն էր քննարկել ձերբակալված անձանց պահման վայրերում ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի կախարգելման և փաստաթղթավորման հետ կապված հարցերը։ Աշխատաժողովին մասնակցեցին տարբեր պետական մարմինների՝ Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև համապատասխան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի նպատակը ներպետական իրավակիրառ պրակտիկան միջազգային չափանիշներին համապատասխանեցնել էր՝ ապահովելով, որ ենթադրյալ վատ վերաբերմունքի յուրաքանչյուրդեպք մանրակրկիտ կերպով արձանագրվի և քննվի: Այս կերպ փաստաթղթավորման կայուն գործելակերպը նպաստում է հաշվետվողականության, արդարադատության և հիմնարար իրավունքների պաշտպանության ավելի լայն նպատակին: Աշխատաժողովը կազմակերպվել էր Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը ծրագրի շրջանակներում։



