Կենսաբժշկության ոլորտի զարգացումները խոստանում են զգալի օգուտներ անհատներին, հասարակությանը և ապագա սերունդներին: Այս օգուտներին հետամուտ լինելը, սակայն, հաճախ կապված է էթիկական և սոցիալական լուրջ մարտահրավերների հետ: Այն կարող է հիմնվել որոշումների վրա, որոնք կայացվում են գիտական անորոշության և հակասող արժեքների համատեքստում, սակայն կարող են ունենալ հեռու գնացող հետևանքներ: Կենսաբժշկության բազմաթիվ զարգացումներ ունեն սոցիալական և տնտեսական միջավայրում խորքային փոփոխություններ առաջացնելու ներուժ: Դրանք կարող են հարցականի տակ դնել և հնարավոր է վերաձևակերպել այն նորմերը, որոնցով, սովորաբար, առաջնորդվում է կյանքը: Այս պատճառով էլ կենսաբժշկության զարգացումների ուղղությունները և վտանգների ու հնարավոր օգուտների բաշխման եղանակն առաջացնում են հանրության մեծ հետաքրքրությունը:

Այս ոլորտում հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: խրախուսելու հարցում անդամ-պետություններին աջակցելու նպատակով Եվրոպայի խորհրդի Կենսաէթիկայի կոմիտեն (DH-BIO) մշակել է այս ուղեցույցն: Նպատակն է՝ ուղղություն տալ հանրային բանավեճը նախաձեռնելու կամ դրան աջակցելու համար պատասխանատուներին և հանրային քաղաքականության միջոցով դրան արձագանքողներին: Դրանց թվում են անդամ-պետություններում որոշումներ կայացնողները, պետական պաշտոնատար անձինք և պետական մարմինները, էթիկայի ազգային կոմիտեները, կրթական և գիտական հաստատությունները և համապատասխան այլ կազմակերպությունները:


օրինակներ

Belarus - The rights and responsibilities of doctors and patients in modern healthcare systems (legal and ethics issues) (2018)

Cyprus - Awareness week 2018

Denmark – Public Debate in Denmark on the future of the healthcare system (2008)

Finland - Citizen's initiative to the Parliament (2012)

France - Public debate on the law on bioethics (2018)

Germany - Public discourse on genome editing (2019)

Ireland - Public debate concerning abortion and the repeal of the eighth amendment to the constitution

Poland - Constitutional week to inform and dialogue with citizens (2018)

Portugal - Public debate on the end of life (2017-2018)

Russian Federation – Public debate and its impact on the law on transplantation of human organs and tissues (2016)

United Kingdom - Public engagement on brain science, addiction and drugs (2007-2008)