Արդյունավետ լինելու համար հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: պետք է լինի բոլոր մասնակիցների պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: համար իմաստալից և արժեքավոր, ինչպես նաև հարգալից վերաբերմունք ապահովի նրանց հանդեպ: Մասնակիցները պետք է գիտակցեն, որ ունեն լսված լինելու հավասար հնարավորություն, իսկ նրանց կարծիքները պետք է նկատի առնվեն, եթե նույնիսկ համաձայն չեն որևէ եզրակացության հետ, որին հնարավոր է հանգեն գործընթացի արդյունքում:

Հանրային բանավեճը հաղորդակցության երկկողմ գործընթաց է: Մտքերի փոխանակման բնույթը` ինչ, ով և ում է հաղորդում, կարող է տարբեր լինել, իսկ հանրային բանավեճի ցանկացած միջոցառում, հավանաբար, կընդգրկի մտքերի փոխանակման տարբեր տեսակներ:

 Հանրային բանավեճի միջոցառումների արդյունավետությունը հնարավոր է բարձրացնել ուշադրություն դարձնելով դիզայնի և վարման սկզբունքներին:

 Հանրային բանավեճի արդյունավետ միջոցառումները նպաստում են քաղաքացիների լիազորությունների ընդլայնմանը և քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիների և կառավարության կամ պետական մարմինների միջև վստահությանը:


օրինակներ