Կենսաբժշկության ոլորտի զարգացումները կարող են ազդեցություն ունենալ բոլորի վրա, իսկ դրանց հետևանքները կարող են խորքային լինել` անուղղակիորեն առաջացնելով հանրային հետքրքրություն ներկայացնող հարցեր: Կառավարման համակարգի զարգացման համար պատշաճ չափանիշներ և ուղենիշ սահմանելու ընթացքում հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: կարող է լինել տեղեկատվության և տեսակետերի կարևոր աղբյուր: Հանրային բանավեճը կարող է շահավետ կերպով ընդլայնել անորոշ հետևանքներ ունեցող նոր զարգացումները գնահատելու հիմքը:

 Հանրային բանավեճը կարևոր է կառավարման և քաղաքականության մշակման ոլորտներում հասարակության վստահության համար:

 Հանրային բանավեճը բարձրացնում է լեգիտիմությունը և ընդլայնում աջակցությունը բարդ էթիկական որոշումներ կայացման ընթացքում:


օրինակներ