Back

Լեհաստան` քաղաքացիներին տեղեկացնելու և նրանց հետ երկխոսելու սահմանադրական շաբաթ (2018թ.)

Լեհաստան` քաղաքացիներին տեղեկացնելու և նրանց հետ երկխոսելու սահմանադրական շաբաթ (2018թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

Սահմանադրական շաբաթը նախաձեռնողը Զբիգնև Հոլդայի հիշատակի ընկերակցությունն է, որը հիմնադրել են մի խումբ իրավագետներ, ովքեր նպատակ ունեին հարգել պրոֆեսոր Հոլդայի գիտական և հասարակական գործունեությունը` բաց և ստեղծարար եղանակով իրավաբանական կրթություն տրամադրելու, ինչպես նաև այլ միջոցներով:

Նպատակ

Ընկերակցության նպատակն է իրավունքի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների միջև կոնսենսուսի և համագործակցության համար ձևավորել ընդհանուր հիմքեր: Հանրային այս բանավեճի նպատակն էր տեղեկացնել կամ կրթել անձանց և քաջալերել նրանց հասարակության մեջ լինել ավելի պրոակտիվ: Սա զինում է հասարակությանը տեղեկացված որոշումներ կայացնելու գործիքներով և, միաժամանակ, բարձրացնելով հասարակական կյանքին քաղաքացիների մասնակցության ակտիվությունը և նպաստելով քաղաքացիական հասարակության հզորացմանը:

Սահմանադրական շաբաթը համապետական ծրագիր է, որն Ընկերակցությունը կազմակերպում է 2015 թվականից:

Սկզբում ծրագիրը հասցեագրված էր միայն միջին դպրոցի ավագ դասարանների և ավագ դպրոցի աշակերտների համար, սակայն 4-րդ տարվանից մասնակցության հրավեր ուղարկվեց նաև համայնքային գրասենյակների, մշակույթի տների, սրճարանների, կինոթատրոնների, արհեստանոցների և կրոնական համայնքների կարգի հաստատություններին:

Մինչ այսօր մոտ 1700 դպրոցներում սահմանադրական իրավունքի դասեր են անցկացրել 2300 իրավաբաններ: Ըստ հաշվարկների դասերին ներկա է եղել մոտ 170000 աշակերտ:


Հարցը

Փաստաբանների, դատավորների, դատախազների, գիտնականների և իրավաբան-փորձնակների անցկացրած ինտերակտիվ դասերի թեման հիմնական օրենքի ազդեցության գործնական դեպքերն են:

Ավելի լայն առումով, նախաձեռնությունը կարելի է համարել միջոց, որով հասարակությանը փոխանցվում է այն միտքը, որ սահմանադրությունը ոչ թե ընդհանուր կանոնների հավաքածու է, որը վերաբերվում է միայն իրավակիրառների նեղ և փակ խմբին, այլ օրենքը և սահմանադրությունը պահպանելը մնում է ընդհանուր շահի խնդիր:


Մեթոդ

Սահմանադրական շաբաթվա մասին տեղեկատվությունը և առցանց գրանցման ձևը հրապարակվում են Ընկերակցության պաշտոնական կայքում և տարածվում են սոցիալական ցանցերով, հիմնականում Ֆեյսբուքով: Դպրոցները և այլ հաստատությունները կարող են գրանցվել առցանց ձևի օգնությամբ` նշելով իրենց գտնվելու վայրը, սահմանադրական դասին մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտների թիվը և դասերի նախընտրելի ժամերը: Իրավաբանները կարող են գրանցվել նույն եղանակով, սակայն նրանցի պահանջվում է նշել որտեղ, երբ և քանի դաս կարող են վարել: Ընկերակցությունը կապում է հաստատություններն իրավաբանի հետ, որ նրանք քննարկեն դասի կազմակերպման հարցերը:

Նախագծին մասնակցելու համաձայնություն տված իրավաբաններին տրամադրվում են գործերի ուսումնասիրություններ, որոնք պատրաստել են ոչ միայն Ընկերակցության անդամները, այլև Երիտասարդ լրագրողների միության անդամները` կազմակերպություն, որի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման գործում ներգրավել երիտասարդներին, ինչպես նաև Վարշավայի համալսարանի Սահմանադրական իրավունքի գիտական միության ուսանողները: Դասախոսներին ցուցում է տրվում խոսել պարզ լեզվով, որը հարմարեցված է աշակերտների տարիքին: Դասի ավարտին աշակերտների խնդրում են իրենց կարծիքները հայտնել դասախոսներին:

Նախագծի բովանդակային վերահսկողությունն իրականացնում են հատնի իրավագետները: Նախագծին մասնակցելու համաձայնություն տված բոլոր իրավաբանները դասեր են տալիս անվճար և չեն ստանում ճանապարհածախսի փոխհատուցում: Սահմանադրական շաբաթվա ընթացքում դասավանդմանը մասնակցում է իրավագետների լայն շրջանակ, այդ թվում` Փաստաբանների շրջանային պալատների նախագահները, Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը և այլ հայտնի իրավաբաններ կամ գիտնականներ:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Սահմանադրական շաբաթը ցույց է տալիս, որ անձանց տեղեկացնելու և կրթելու, ինչպես նաև հասարակության մեջ նրանց պրոակտիվ լինելը քաջալերելու հանրային բանավեճի նպատակը հնարավոր է իրագործել համեմատաբար համեստ միջոցներով:

Ծրագիրը ցույց տվեց սոցիալական ցանցերի ուժը, որոնք համապատասխան օգտագործելու և ճիշտ խմբեր թիրախավորելու դեպքում հնարավոր է գրավել մեծ ուշադրություն: Սահմանադրական շաբաթվա հաջողության համար Ընկերակցությունը պարտական է այն փաստին, որ նածագծի շուրջ ստեղծել է շատ դրական մթնոլորտ, այդ թվում սոցիալական ցանցերի օգնությամբ:

Ծրագիրը կատարյալ չէ` ինչպես ցանկացած այլ ծրագիր: Թեև այն դուրս է եկել կրթական հաստատությունների շրջանակից, սակայն հիմնական մասնակիցները մնում են դպրոցները: Ավելին, դասերը վարում են իրավաբանները, իսկ դպրոցներից չի պահանջվում կարծիքներ ուղարկել Ընկերակցությանը, որը գնահատում է ծրագիրը:

Ազդեցություն

Չնայած հասարակության ունեցած քաղաքական կարծիքների տարբերություններին, Սահմանադրական շաբաթն ապացուցում է, որ ժողովրդավարական հասարակության մեջ հնարավոր է հաղորդկցվել ընդհանուր հիմնարար արժեքների շուրջ, հատկապես երբ այդ արժեքները քննարկվում են կոնկրետ, հստակ օրինակներով, որոնց հետ մարդիկ տեսնում են իրենց կապը:

Մարտահրավերներ

Մարտահրավերներից մեկը, որին առնչվում են ծրագրի կազմակերպիչները, քաղաքական պատմույթի տարանջատումն է իրավական խնդիրներից, ինչը կօգնի հերքել միջոցառման քաղաքական բնույթ ունենալու մասին մեղադրանքները:

Կայք` http://stowarzyszenieholda.pl/