Back

Պորտուգալիա` կյանքի վերջի մասին բանավեճ (2017թ.)

Պորտուգալիա` կյանքի վերջի մասին բանավեճ (2017թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

Բժշկության և կենսաբանության գիտությունների էթիկայի հարցերի ազգային խորհուրդը (CNECV) ձեռնարկեց ազգային բանավեճ կյանքի վերջի խնդիրների շուրջ, որոնք, բացի էվթանազիայից, ընդգրկում էին կյանքի վերջի շրջանում խնամքին առնչվող մի շարք էթիկական հարցեր:

Նախաձեռնությունը մեկնարկեց 2017 թվականի մայիսին Լիսաբոնում, որին հաջորդեցին մի շարք հանրային բանավեճեր: Երկրի տարբեր վայրերում գտնվող 12 քաղաքներում տեղի ունեցան 14 բանավեճեր, որոնց մասնակցեցին հասարակության բազմաթիվ անդամներ:

Նպատակ

Բարձրացնել հանրային իրազեկումը և խրախուսել ազատ և տեղեկացված բանավեճի անցկացումը, որին մասնակցում են բոլոր քաղաքացիները, ինչը տալիս է ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացին պատասխանատու մասնակցության հնարավորություն:


Հարցը

Բանավեճի ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, այդ թվում`

հարգանք անհատի ինքնավարության նկատմամբ,

ինքնավարության սահմանափակումները, երբ ներկայացվում է էվթանազիայի կամ բժշկի օգնությամբ ինքնասպանության խնդրանք,

ինչպես կազմակերպել խնամքը կյանքի վերջում և նման խնամքի առկայությունը և համարժեքությունը,

էվթանազիան կամ բժշկի օգնությամբ ինքնասպանությունն օրինականացնելու օգտին կամ դեմ փաստարկները:


Մեթոդը

Բոլոր բանավեճերը բաց են քաղաքացիների համար:

Փորձագետներին հրավիրել էին ներկայացնել դիլեմաների վերաբերյալ կարծիքներ` ելնելով իրենց մասնագիտական դերերից (բժշկություն, կրոն, փիլիսոփայություն, իրավունք), ինչպես նաև անձնական տեսակետերից (որպես երիտասարդներ, պացիենտների ներկայացուցիչներ, կարծիք ձևավորողներ):

Վերջին համաժողովին (միջազգային համաժողովին) երկու մոտեցումներ առաջարկվեցին քաղաքացիական հասարակության կարևոր դերի և քննարկման գործընթացի վերաբերյալ, իսկ տարբեր երկրների փորձագետներից պահանջվեց չներկայացնել սեփական տեսակետները, այլ տեղեկություններ տրամադրել իրենց երկրներում իրավական և փաստացի վիճակի մասին: «Հիմնական դերակատարները» քաղաքացիներն էին, ովքեր մասնակցեցին բոլոր համաժողովներին և ազատ կարող էին միջամտել, հարցեր տալ և կիսվել փորձով:

Հասարակությանը, բացի էվթանազիայի հարցից, հնարավորություն տրվեց քննարկել կյանքի վերջին առնչվող կարևոր խնդիրներ (պալիատիվ խնամք, գիտակցված համաձայնություն):

Ծրագիրն ավարտվեց 2017 թվականի դեկտեմբերին: 2018 թվականի սկզբին խորհրդարանը դեմ քվեարկեց օրենքը փոխելու առաջարկին:

Բանավեճերն ձայնագրվում էին և լայնորեն տարածվում մեդիայի միջոցով: Մեդիա գործընկերը կանոնավոր հիմքերով լուսաբանում էր բանավեճերը (հարցազրույցներ, լուսանկարներ, հայտարարություններ և հետբանավեճային լուսաբանում):

Հրատարակվեց «Deciding on the end of life – cycle of debates» գիրքը, որը կազմված էր համաժողովների քաղվածքներից և ընդգրկում էր հանրության կարծիքները (արտահայտված բոլոր կարծիքների ամփոփումով) և միջազգային սեմինարին ներկայացված փոստաթղթերը: Գրքում կար նաև տերմինաբանական բառարան, եզրակացություն` բանավեճում հնչեցրած հիմնական հարցերով և փաստարկներով, ինչպես նաև համեմատական օրենսդրության կարճ ուսումնասիրություն:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Կատարած աշխատանքը ողջունեցին հասարակության բոլոր հատվածները, որոնք գիտակցում էին բաց և բազմակարծիք բանավեճի միջոցով քաղաքացիներին` սեփական կարծիքներ ձևավորելու հարցում օգնելու կարևորությունը:

Հիմնական բոլոր դերակատարների մասնակցությունը քննարկումներին օգնեցին քաղաքացիներին հասկանալ նրանց կարծիքները, հույսերն ու վախերը:

Բանավեճերի կարևոր հատվածները, հիմնական եզրակացությունները, տերմինաբանական բառարան և համեմատական օրենսդրական դաշտի ամփոփումը պարունակող հրապարակման շնորհանդեսը, որին ներկա էր Հանրապետության Նախագահը տեղի ունեցավ 2019 թվականի փետրվարի 1-ին: Փաստաթղթերը պահպանում են իրենց արդիականությունն անկախ այն հանգամանքից, որ խորհրդարանը մերժեց առաջարկությունները: Դրանք ներկայացնում են բանավեճերի եզրակացությունները հետագա աշխատանքի համար:

Ազդեցություն

Մեդիա նորությունների և խմբագրական հոդվածների գնահատականներով, որոնք տեղ գտան ազգային և տարածաշրջանային հեռուստատեսյին և տպագիր մամուլում բանավեճերն էական ազդեցություն ունեցան տեղական համայնքների վրա: Նրանք բարձր գնահատեցին հսկողության գործընթացի ձևաչափը և թեմայի ազատ և բաց քննարկումը, ինչը նախկինում երբեք տեղի չէր ունեցել:

Հետաքրքիր է, որ մի շարք հաստատություններ դիմեցին CNECV-ին հանրային քննարկումները եկարաձգելու խնդրանքով և առաջարկեցին միջոցառումներ կազմակերպել այն վայրերում, որոնք ընդգրկված չէին բանավեճերի սկզբնական ճանապարհային քարտեզում:

Պատրաստվեց բանավեճերն ամփոփոխ հատուկ հատոր, որը ներկայացնում էր քննարկման մասնակիցների (խոսնակների և ընդհանուր լսարանի) ամենակարևոր դիրքորոշումները և հիմնական կոնսենսուսային եզրակացությունները և հակասական ու հակառակ կարծիքներ առաջացնող հիմնական խնդիրները:

Այս հատորը վաճառվեց ամբողջ երկրում գրախանութների լայն ցանցի միջոցով և կարճ ժամանկում սպառվեց: Հանրապետության Նախագահը ներկա էր գրքի շնորհանդեսին և շեշտեց նախաձեռնության կարևորությունը, ինչն ավելի կարևորեց գրքի բովանդակությունը մեդիայի համար: