Back

Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)

Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)

Նախապատնություն, նախաձեռնող և մասնակիցներ

Դանիայի առողջապահական համակարգը հայտմվել էր ավելի շատ, ավելի որակյալ և ավելի արագ բուժումներ իրականացնելու քաղաքական և հասարակական ճնշման տակ, սակայն չուներ անհրաժեշտ ֆինանսավորում:

Դանիական տարածաշրջանների միության Առողջապահական հարցերի կոմիտեն 2008 թվականին մշակեց «Ապագայի առողջապահության համակարգը» ծրագիրը, որն ուներ երկու բաղադրիչ`

  • Դանիայի տարածաշրջաններից չորսում 2008 թվականի նոյեմբերի 1ին Քաղաքացիների համաժամանակյա գագաթաժողովներ` 800 քաղաքացիների մասնակցությամբ,
  • 2009 թվականի հունվարի 1415-ին քաղաքական գործիչների, փորձագետների և առողջապահության համակարգի պաշտոնատար անձանց մասնալցությամբ Քաղաքականության գագաթաժողով, որը հիմնված էր Քաղաքացիների գագաթաժողովների արդյունքների վրա:

Ծրագիրն իրականացնելու նպատակով Դանիայի Տեխնոլոգիաների խորհուրդը (“Teknologirådet”) և Առողջապահության կոմիտեի քարտուղարությունը ձևավորեցին ընդհանուր քարտուղարություն:

Քաղաքացիների գագաթաժողովի նպատակը

«Արժեքներ և մարտահրավերներ» խորագրի ներքո Դանիական տարածաշրջանները հայցում էին քաղաքացիների գիտակցված և լավ մտածված դատողություններն այն մասին ինչպես, օրինակ, տեխնոլոգիաների կիրառումը կարող է բարձրացնել արտադրողականությունը, մասնավորապես` արդյո՞ք հիվանդության բուժմանն այլ միջամտությունների (օրինակ` որոշակի պլաստիկ վիրահատությունների) հաշվին առաջնահերթություն տալն ընդունելի է, արդյո՞ք որոշակի բուժումների համար կարելի է օգտվել մասնավոր ապահովագրություններից, արդյո՞ք կարելի է պահանջել պացիենտից հետևել բուժման պահանջներին և այլն:

Քաղաքականության գագաթաժողովի նպատակը

Հանգել նոր զարգացումների և բուժօգնության ոլորտում գերակայությունների սահմանման շուրջ դանիական առողջապահական համակարգի դերակատարների միջև փոխհամաձայնեցված որոշման, որը հիմնված է քաղաքացիների գնահատականների վրա:

Արդյունք

Նախաձեռնության որոշ կարևոր արդյունքներ`

  • Այդ պահին հնարավորություն կար հարկային փոխհատուցում ստանալ մասնավոր բժշկական ապահովագրության համար, ինչը ծախսատար էր առողջապահության համակարգի համար: Բայց քանի որ հասարակության արձագանքը դրա վերացմանն անորոշ էր` քաղաքական գործիչները չունեին այն վերացնելու խիզախություն: Քաղաքացիների գագաթաժողովներին, սակայն, մասնակիցների մոտ 80%ն արտահայտվեց ամբողջությամբ պետական առողջապահության համակարգի կամ մասնավոր ապահովուգրության օգտին, որը, սակայն, կլիներ առանց հարկային փոխհատուցման: Արդյունքում փոխվեց քաղաքական դիրքորոշումը. Քաղաքականության գագաթաժողովից քիչ անց փոխհատուցումը վերացվեց:
  • Քաղաքացիներն իրենց աջակցությունը հայտնեցին այն մոտեցմանը, որ պացիենտներից պահանջվի հետևել ապրելակերպի, որը չի վտանգում նրանց բուժումը: Հարցը մանրամասն քննարկվել է Քաղաքականության գագաթաժողովին և հետագայում ավելի մեծ ուշադրության արժանացել առողջապահության ոլորտի քաղաքականության մեջ:
  • Տարբեր մասնագիտությունների որակավորված անձնակազմ ունենալու համար բուժաշխատողների կարողությունների զարգացմանը կողմ արտահայտվեց 71%ը: Որոշումներ կայացվեցին մեղմել միջմասնագիտական տարբերությունները (օրինակ` մասնագիտացված բուժքույրերը կարողանան կատարել որոշակի աշխատանքներ, որոնք նախկինում վերապահված էին բացառապես բժիշկներին):

Մեթոդ

Քաղաքացիների գագաթաժողով. Չորս լրիվ օր հանդիպումներ` յուրաքանչյուրին մասնակցում էին մոտ 200 քաղաքացիներ, ում ընտրել էին Դանիայի բնակչության կազմն արտացոլելու համար: Տեղեկատվական նյութերը մասնակիցներին էին ուղարկվել գագաթաժողովից 1 շաբաթ առաջ, իսկ բոլոր հանդիպումների ծրագիրն ու հարցերը նույնն էին: Վեց ժամվա ծրագիրը բաժանված էր հինգ թեմատիկ նիստերի, որից յուրաքանչյուրը սկսվում էր ներածական տեսանյութով և հարցերով, որոնք քաղաքացիները քննարկում էին սեղանի շուրջ նստած` 8 անձից և մեկ նախագահողից կազմված խմբերում:

Նիստերի թեմաներն էին`

  • ամենակարևոր մարտահրավերները (յուրաքանչյուր սեղան նշում էր երկու մարտահրավեր, որոնց օգտին նիստի ավարտին քվեարկել էին բոլորը),
  • ինչպես ապահովել պատշաճ պայմաններ առողջության համար,
  • անձնական ֆինանսական մասնակցություն (պացիենտից),
  • առողջապահությանը հասանելի ռեսուրսներ,
  • ի՞նչ ծառայություններ պետք է կարողանա ապահովել առողջապահության համակարգն ապագայում,
  • գերակայությունները սահմանելու սկզբունքները,
  • որքանով բուժումը պետք է դիտվի ընդհանուր պատասխանատվություն կամ առևտրային ապրանք:

Յուրաքանչյուր նիստի ավարտին քաղաքացիները քվեարկում էին 3-5 հարց` սեղմելով «կոճակները»: Օրինակ, 2a նիստի հարցերն էին`

  • Ո՞վ է պատատսխանատու մեր առողջության համար:
  • Ինչպե՞ս պետք է լուծենք աշխատանքային պայմանների և շրջական միջավայրի անառողջ ազդեցությունների խնդիրը:
  • Ինչպե՞ս վարվել անառողջ ապրելակերպի հետ:
  • Բուժո՞ւմը պետք է հարմարեցվի պացիենտի ապրելակերպին, թե՞ ապրելակերպը բուժմանը:
  • Քաղաքացիները պե՞տք է նպաստեն ուրիշների առողջությանը դառնալով դոնոր:

Յուրաքանչյուր հարցի համար տրված էին այլընտրանքային պատասխաններ:

Քաղաքականության գագաթաժողովը տևեց 24 ժամ` 12-ից 12-ը: Առաջին օրվա ընթացքում կազմակերպվեց քաղաքականության այն գործողությունների մտագրոհ և քննարկում, որոնք կարող էին հետևել քաղաքացիների դատողություններին: Երկրորդ օրը նվիրված էր աշխատաժողովներին, որոնց նպատակն էր ավելի մեծ խորությամբ բացահայտել գործողությունները և կիսել իրենց առնչվող գործողությունների պատասխանատվությունը:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Աշխատանքը ցույց տվեց ինչպես հանրային բանավեճը կարող է էապես նպաստել քաղաքականության մշակման գործընթացին: Ազդեցության բանալին որոշումների կայացման գործընթացները որպես մեկ ամբողջություն նկատելն է, որտեղ քաղաքացիների մասնակցության մեթոդները մեկ քայլ են: Շատ կարևոր հաջորդ քայլ է հանդիսանում հետագա քաղաքական միջոցառումների գործընթաց և դրան ամենսկզբից քաղաքականություն մշակողների նվիրումն ապահովելը:

Հանրային բանավեճի օգուտների և ծախսերի հարաբերակցությունը պետք է դիտարկել բանավեճի բազմաթիվ միջոցառումներից ելնելով: Հասարակության ներգրավումը կարող է ծախսատար թվալ և բոլոր միջոցառումներն են տալիս տնտեսական նույն օգուտը: Սակայն ժամանակի ընթացքում որոշ առանձին ծրագրեր ապահովում են որոշումների կայացման լիազորություն/խիզախություն, որը շատ մեծ ազդեցություն ունի արտադրողականության, որոշումների որակի և տնտեսության վրա: Այս երևույթը հատկապես ակնառու էր մասնավոր բժկական ապահովագրությունների հարկային փոխհատուցումները վերացնելու դեպքում: Կազմակերպիչներից մեկի խոսքերով. «Առանց քաղաքացիների հստակ կամարտահայտման դժվար վերացվեր հարկային փոխհատուցումը, իսկ դա պետական բյուջեում խնայեց այնպիսի գումար, որն անգամներ գերազանցում է Դանիայում հանրային ներգրավման միջոցառումների վրա ընդհանուր կուտակային ծախսը»:

Հանրային բանավեճը խրախուսում է խորը վերլուծություն, որը տալիս է հարցումներից/ հետազոտություններից տարբերվող արդյունքներ: Հարցումների և հանրային մասնակցության մեթոդների միջև կարևոր տարբերությունն այն է, որ վերջինը հաճախ անսպասելի արդյունքներ է տալիս մեդիայում, հարցումներում կամ լոբբիստների կողմից ներկայացվող ընդունված «հասարակական կարծիքից» շեղվելու պատրաստակամության իմաստով: Հիմնավորվում, վերլուծություն են ենթարկվում և քննարկվում կարծիքները, այլ ոչ թե անձնական տեսակետերը կամ կուսակցության պաշտոնական գիծը: Օրինակ կարող է ծառայել համապատասխանության խնդրի լուծումը, որը նոր մոտեցում ներկայացրեց` պացիենտները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն իրենց բուժման համար: Պացիենտների շահերի պաշտպանության կազմակերպությունները, լոբբիստների կամ հարցումները չէին պաշտպանում այս մոտեցումը, այլ սովորաբար պնդում էին, որ յուրաքանչյուր ոք ունի նույն բուժումը ստանալու բացարձակ իրավունք: Սակայն, մասնակիցների մեծ մասը պաշտպանեց այս մոտեցումը: