Հանրային բանավեճ այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: նախաձեռնողներն անձ, ով ստանձնում է հանրային բանավեճի միջոցռման նախաձեռնություն (տես` «հրավիրված/չհրավիրված բանավեճ»):Նախաձեռնողը, սովորաբար, տրամադրում կամ համակարգում է միջոցառման ռեսուրսները և կարող է հանձնարարել մասնագետներին իրենց անունից վարել կամ իրականացնել միջոցառումը: առաջին հերթին պետք է պատասխանեն դա անելու պատճառների մասին հարցին: Կազմակերպիչները և մասնակիցները պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: շահում են, եթե հստակ սահմանված են գործընթացի հիմքում ընկած պատճառները:

Ցանկացած նախաձեռնություն անխուսափելիորեն ունի մեկից ավելի պատճառ: Պատճառների բնույթը և հավասարակշռությունը հասկանալը կարող է օգնել նույնականացնել առավել պատշաճ մոտեցումները: Քանի որ հանրային բանավեճի միջոցառումները չպետք է ունենան զուտ ձևական բնույթ դրանք պետք է միշտ կազմակերպել նախապես լավ մտածված տարբերակով, հակառակ դեպքում դրանք չեն ծառայի մասնակիցների շահերին և կարող են նույնիսկ հանգեցնել հանրային անվստահության:

օրինակներ օրինակներ

Գերմանիա` գենոմի խմբագրման մասին հանրային քննարկում (2019թ.)

Genomchirurgie im gesellschaftlichen Diskurs հանրային բանավեճը (գենոմի խմբագրման մասին) էթիկական պատճառներով նախաձեռնած մի շարք գործողությունների լավ օրինակ է:

Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)

Օրենքը պահանջում է կազմակերպել կանոնավոր հանրային բանավեճեր, երբ փոփոխութուն է կատարվում կենսաէթիկայի մասին օրենսդրության մեջ` բայց ոչ պակաս, քան հինգ տարին մեկ: Վերջին անգամ նման դեպք եղել է 2018 թվականին` “États Generaux” կոչված լայնածավալ հանրային քննարկման ընթացքում:

Ռուսաստանի Դաշնություն` հանրային բանավեճը և դրա ազդեցությունը մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի վրա (2016թ.)

Ռուսաստանի Դաշնությունն ունի պետական մարմինների մակարդակով օրենսդրական նախագծերի հանրային քննարկումները տարբեր հարթակներում կազմակերպելու երկարամյա պրակտիկա: Հանրության կարծիքները հավաքվում են նաև ինտերնետ պորտալի միջոցով: Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի փոփոխությունները հանրային քննարկման են դրվել 2016 թվականին և շարունակվում են մինչ այսօր:


օրինակներ