Back

Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)

Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

Ֆրանսիան կենսաէթիկայի խնդիրները կարգավորող հատուկ օրենսդրություն ունի 1988 թվականից, իսկ 2009 թվականից հանրային բանավեճերին ներգրավել է հասարակությանը: Կենսաէթիկայի մասին ֆրանսիական օրենքը 2011 թվականից նախատեսում է, որ Էթիկայի հարցերով ազգային խորհրդատվական կոմիտեն (CCNE) հանրային բանավեճեր և խորհրդակցություններ է կազմակերպում մարդու մարմնի և սաղմի վրա ազդեցություն ունեցող բժշկական և/կամ գիտահետազոտական պրակտիկայի կենսաէթիկական հարցերի շրջանակում: Կենսաէթիկայի մասին 2011 թվականի օրենքի համաձայն Ազգային առաջին խորհրդակցությունը (les États Généraux) կազմակերպվել է 2018 թվականի հունվարի 18-ից ապրիլի 30-ը:


Հարցը

CCNE-ն սահմանել էր բանավեճի 9 թեմաներ, 7 գիտական և 2 հասարակական հարցեր, որոնք էին`

  • մարդու սաղմի և մարդու սաղմնային ցողունային բջիջների վրա հետազոտություն,
  • գենետիկական թեստավորում և գենոմային բժշկություն,
  • օրգանների նվիրաբերում և փոխպատվաստում,
  • նյարդագիտություն,
  • առողջապահական տվյալներ,
  • արհեստական բանականություն և ռոբոտիզացիա,
  • առողջություն և շրջակա միջավայր,
  • օժանդակ վերարտադրություն,
  • խնամքը կյանքի վերջում:

Թեմաներն ըտրվել են, քանի որ դրանք Կենսաէթիկայի մասին օրենքի կորիզն են և կարևոր են կենսաէթիկայի ոլորտի վերջին զարգացումներից ելնելով: Թեև վերջին երկու թեմաները չէին բխում օրենքից, CCNE-ն որոշեց խրախուսել այս երկու թեմաների քննարկումը, քանի որ դրանք կարևոր էին հասարակության համար, և օգտվել Ազգային խորհրդակցության տված հնարավորությունից հանրային կարծիքները լսելու նպատակով:


Մեթոդ

2018 թվականի մարտ ամսին մոտ 60 լրագրողների համար կազմակերպվեց «Ազգային խորհրդակցության թեմաների ներածություն» միջոցառումը: Ազգային խորհրդակցության ամբողջ ընթացքում ազգային և տարածաշրջանային մեդիան լուսաբանում էր երկրի տարածքում կազմակերպվող միջոցառումներն ու բանավեճերը: Որոշ դեպքերում, երբ խոսքը գնում էր զգայուն թեմաների մասին, մամուլը դիտավորյալ չէր տեղեկացվում ժամերի մասին` բանավեճի մասնակիցների ազատ արտահայտվելու վրա բացասաբար չազդելու համար:

CCNE-ը ստեղծեց Քաղաքացիների կոմիտե` բանավեճի գործընթացը վերլուծելու և ավելի խորացված քննարկման համար երկու թեմաներ` կյանքի վերջի և նախաբեղմնավորման գենետիկական թեստավորման ընտրելու համար: Այս աշխատանքի արդյունքում կազմվեցին երեք «Կարծիքներ», որոնք հրապարակվեցին CCNE-ի ամփոփիչ զեկույցում:

Բացի Քաղաքացիների կոմիտեից, CCNE-ին` որպես հանրային բանավեճի մաս կազմակերպեց հետևյալը`

  • Էթիկական հարցերի քննարկման տարածաշրջանային ֆուրումների (Espaces de réflexion éthique régionaux ERER) կազմակերպած 271 տարածաշրջանային հավաք, որոնց մասնակցեց 21000 մարդ.
  • ստեղծվեց կայք, որտեղ անհատները կարող էին թողնել իրենց կարծիքները: 2018 թվականի փետրվարապրիլ ամիսներին ընդհանուր թվով 183498 այցելուներ են մուտք գործել կայք, որոնցից 29032 մարդ խորհրդակցությունների համար թողել են 64985 կարծիք: Ամենամեծ ուշադրություն գրաված թեմաներն էին «Զավակածնություն և հասարակություն» և «Կյանքի վերջի վարումը», որոնք ներկայացնում էին կարծիքների ընդհանուր թվի 69%ը:
  • 2018 թվականի փետրվարմայիս ամիսներին կազմակերպվեցին 154 լսումներ, որոնց մասնակցեցին 400 միություններ և գիտական ինստիտուտներ, ինչպես նաև փիլիսոփայական և կրոնական շահեր ներկայացնող կազմակերպություններ:

Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Այս օրինակում ակնհայտ է, որ քաղաքական հանձնառությունն օգնեց աջակցել հանրության շատ լայն մասնակցությանը կենաէթիկայի հարցերին նվիրված բանավեճերին:

Օրինակը ցույց է տալիս նաև ինչպես կարելի է համադրել զանազան մեթոդներ` տարբեր և բարդ թեմաների շուրջ տեղեկացված բանավեճին աջակցելու համար:

Հատուկ գործիքի օգնությամբ գաղտնի էին պահվում Քաղաքացիների կոմիտեների նիստերի վայրն ու օրը, ինչն արվում էր մեդիայի և այլոց ճնշումից և ազդեցությունից խուսափելու համար: Միաժամանակ, մեդիան անցավ հատուկ վերապատրաստում` ծրագրի և քննարկելիք թեմաների հանդեպ նրանց հետաքրքրությունը խթանելու նպատակով: Սա հաջողությամբ ապահովեց տեսանելիություն ազգային մեդիայում:

Համապետական այս նախաձեռնության ևս մեկ ազդեցություն այն էր, որ ակնհայտ բարձրացավ հանրային իրազեկումը բանավեճի թեմաների վերաբերյալ:

Խորհրդակցության ազդեցությունը Կենսաէթիկայի մասին օրենքը վերանայելու վրա դեռևս պետք է գնահատվի, քանի որ խորհրդարանը դեռևս չի ընդունել օրենքը: Սակայն արդեն իսկ երևում է, որ բանավեճը նպաստել է նոր օրենքի նախագծի մշակմանը:

Չնայած գործիքների բազմազանությանը և արտահայտված տեսակետերի լայն բազմակարծությանը սխալ է եզրակացնել, որ ներկայացվածը հասարակական կարծիքի իրական պատկերն էր: Տարածաշրջանային քննարկումների մեծ մասը տեղի է ունեցել հանդուրժող և հանգիստ մթնոլորտում, սակայն եղել են և բացառություններ: Այսպես կոչված «հասարակական» խնդիրների շուրջ բանավեճերի ընթացքում որոշ մտքերի փոխանակումներ երբեմն կասկածի, հարցերի կամ նրբությունների շատ քիչ տեղ թողեցին, ինչը թույլ չտվեց լսել այլ տեսակետեր:

Առցանց արտահայտման միջոցները նույնպես որոշ քննադատության տեղ տվեցին, օրինակ. (i) կայք մուտք գործելու դժվարությունը, (ii) «հավաքած փաստեր և մարտահրավերներ»-ի ոչ հստակ ձևակերպումը, (iii) վարումը, որը որոշ անձանց գնահատականով անբավարար էր, (iv) որոշ արտահայտությունների սահմանումը, որը բավարար չափով ընդունելի չէր բոլոր կողմերի համար:

Նման շփումները բացահայտեցին, որ տարիքով և սեռով պայմանավորված` տեսակետերը կարող են տարբերվել: Ի վերջո, լսումները, որոնք բազմաթիվ էին և բազմաբնույթ, ծառայեցին ոչ այնքան որպես բանավեճի դաշտ, որքան հրավերն ընդունած կազմակերպությունների կողմից պարզաբանման և լուսաբանման ժամանակ:

Այս պահին կարևոր է ընդգծել մի շարք բացահայտումներ`

  • շնորհիվ տարածաշրջանային ֆորումների (ERER) գործադրած ջանքերի` զանազան թեմաների քննարկումների ընթացքում երիտասարդ սերունդների կարևոր դերակատարումը տարածաշրջանային բանավեճերում,
  • խորհրդակցություններում բնակչության ավելի քիչ տեղեկացված և ավելի խոցելի անդամներին ներգրավելու բարդությունը,
  • քննություն պահանջող պատճառներով խորհրդակցության ընթացքում մի շարք հիմնական թեմաների ոչ բավարար քննարկումը,
  • տեղեկատվության կենսական պահանջ, որը ոչ միայն քաղաքացիներին, այլև բուժաշխատողներին մտահոգող հարց է,
  • տարբերությունների և անձնական արժեքների հանդեպ հարգանքի կարևորությունը, հատկապես` նույնասեռ և ինտերսեքսուալ անձանց նկատմամբ,
  • վերջապես, CCNEին գտավ, որ այս գործընթացի ընթացքում փոփոխվեցին և հարստացան իր գործառնությունները, իսկ CCNE-ին եկավ նաև այն համոզման, որ այսուհետ նման մասնակցությունն անհրաժեշտ կլինի կենսաէթիկայի հարցերի շուրջ կայուն ազգային և տարածաշրջանային բանավեճ համախմբելու համար: