Ովքեր համարվում են «հանրության» անդամ` ցանկացած անձ, ով անմիջականորեն հանդես չի գալիս որպես քաղաքական իշխանության կամ համապատսախան մասնագիտության գործակալ: Այս իմաստով հանրության կազմը պայմանավորված է քննարկվող հարցից, դրա հանդեպ նրանց հետաքրքրությունից և դրա հետ նրանց կապից: Նույն անձը կարող է միաժամանակ ունենալ անձնական և, որպես հանրության անդամ, սոցիալական շահ, ինչպես նաև հնարավոր շահ, որը բխում է նրանց աշխատանքային փորձից կամ մասնագիտական հետքրքրության ոլորտից:

 Կոնկրետ հարցի շուրջ ի հայտ կգան հանրության համապատասխան խմբեր, որոնց մի մասը կբարձրաձայնի սեփական շահերը, իսկ մյուսներին անհրաժեշտ է փնտրել և ներգրավել:

օրինակներ

Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)

Կառավարությունը ձևավորել էր Քաղաքացիների ասամբլեա, որը կազմված էր նշանակված 99 անդամից և նախագահից և պետք է խորհրդատվություն ապահովեր Սահմանադրության` հղիության արհեստական ընդհատումն արգելող ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու հարցերով զբաղվով խորհրդարանական կոմիտեին:

Գերմանիա` գենոմի խմբագրման մասին հանրային քննարկում (2019թ.)

Genomchirurgie im gesellschaftlichen Diskurs ծրագիրը ներգրավեց տարբեր խմբեր, որոնց թվում էին դպրոցականները: Աշակերտները մասնակցեցին գենային դրայվի տեխնոլոգիային նվիրված սիմուլյացիոն խաղի, որի ընթացքում ուսուցիչներն օգտագործեցին հատուկ մշակված գործիքակազմ:

Միացյալ Թագավորություն` ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին հանրային քննարկում (2007թ.)

Միացյալ Թագավորությունում հանրային բանավեճի օրինակը “Public Engagement on Brain Science, Addiction and Drugs” ցույց տվեց նորարարական քայլեր ձեռնարկելու կարևորությունն այն դժվար հասանելի խմբերին ներգրավելու համար, որոնց համար դժվար կլինի բացահայտ մասնակցել հրավիրված հանրային բանավեճերին: