Հանրային բանավեճը այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: պետք է լինի շարունակական գործընթաց, ոչ թե միջոցառում, թեև տարբեր համատեքստերում և առանցքային հանրգրվաններում նպատակահարմար կլինեն հանրային բանավեճի տարաբնույթ միջոցառումներ: Հանրային բանավեճը պետք է դիտարկել ժողովրդավարական կառավարման լայն համատեքստում:

Հանրային բանավեճի միջոցառումները, սովորաբար, ունեն հատուկ նպատակ և նախապես որոշված ձևաչափ: Սակայն պարտադիր չէ, որ կոնկրետ պահի հանրային բանավեճն ավարտվի միասնական որոշում ընդունելով:

Մասնակիցները չպետք է ունենան այն զգացողությունը, որ որոշում արդեն իսկ կայացվել է և իրենք կարող են ունենալ շատ չնչին իրական ազդեցություն: Սա վերաբերվում է թե՛ քաղաքական մակարդակում կայացված որոշումներին, որոնք ենթարկվում են քննադատության, թե՛ որոշում կայացնելուց առաջ հանրության կարծիքների հավաքագրմանը:

 Շարունակական հանրային բանավեճը խթանում է հանրային ակտիվ մասնակցության մշակույթը, որն օգնում է բոլոր քաղաքացիներին մտահոգող հարցերում բարելավել իրազեկվածությունը և իրավահասությունը:

օրինակներ

Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)

Հանրային բանավեճը առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ առնչվում էր որոշակի հիվանդությունների բուժման պետական և մասնավոր ֆինանսավորման պայմաններում փոփոխություններ կատարելու քաղաքական զգայուն հարցին, հետևաբար կարևոր էր խուսափել քաղաքական առումով զգայուն ժամկետներից: Բանավեճը դուրս հանեց քաղաքականապես զգայուն հարցը քաղաքական կոնտեքստից և վերածեց այն հանրային բանավեճի: Քաղաքականության մշակումն ի վերջո առաջնորդվեց բանավեճի արդյունքով:

Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)

Իռլանդիայի Սահմանադրության` հղիության արհեստական ընդհատումն արգելող ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու հարցը քաղաքական առումով չափազանց զգայուն է, ինչը կարևոր էր դարձնում Քաղաքացիների ասամբլեան քաղաքական ազդեցություններից զերծ պահելու հարցը: Դա հնարավոր եղավ կանխակալ մոտեցումից բանավեճը զերծ պահելու մասին հիմնական կողմերի հանրային համաձայնության շնորհիվ: