Ընտրված աղբյուրներ
Delib – շահույթ հետապնդող սոցիալական ձեռնարկություն, որը տրամադրում է քաղաքացիների մասնակցության գործիքների լայն շրջանակ (անգլերեն)
Dicopart (Dictionnaire Critique et Interdisciplinaire de la Participation) – մասնակցության եզրույթների և հասկացությունների բառարան (ֆրանսերեն)
Les États généraux de la bioéthique («Բիոէթիկայի ֆորում») քաղաքացիների հետ խորհրդակցության ձև է (լսումներ, տարածաշրջաններում, Ինտերնետային խորհրդակցություն, քաղաքացիների կոմիտե), որը նխատեսված է օրենքով և նպատակ ունի հավաքել քաղաքացիների կարծիքը նախքան կենսաէթիկայի մասին Ֆրանսիայի գործող օրենքը վերլուծելը և դրանում հնարավոր փոփոխություններ կատարելը (ֆրանսերեն)
Fonden Teknologirådet (Տեխնոլոգիաների հիմնադրամի խորհուրդ) – դանիական կազմակերպություն, որն աջակցում է տեխնոլոգիաների գնահատմանը և կանխատեսմանը, հանրային մասնակցությանը, Պատասխանատու հետազոտությանը և նորարարությանը (RRI) և կառավարման նոր ձևերին (դաներեն և անգլերեն)
ՅՈՒՆԵՍԿՈ-ի թիվ 5 ուղեցույցը – Կենսաէթիկայի ազգային կոմիտեների և հանրային մասնակցության մասին
Involve – գիտության և առողջապահության ոլորտներում ժողովրդավարական մասնակցության հարցերով խորհրդատվություն և աջակցություն տրամադրող ՄԹ կազմակերպություն (անգլերեն, Involve-ն ունի հանրային բանավեճի մոտեցումների 50-ից ավելի ամփոփ նկարագրություն հետևյալ կայքում` https://www.involve.org.uk/resources/methods)
Sciencewise – Sciencewise ծրագիրը ՄԹ կառավարության օրինակելի նմուշ է, թե ինչպես պետք է հավաքել հանրային կարծիքների համոզիչ ապացույցներ գիտական և տեխնոլոգիական նորարարության ոլորտներում քաղաքականության մշակման գործընթացին տեղեկություններ հաղորդելու համար: 2004 թվականին ստեղծված ծրագիրն աջակցել է 50-ից ավելի երկխոսության ծրագրերի: (անգլերեն)