Արևելյան գործընկերության տարածաշրջանում գնալով ավելի է ամրապնդվում այն գիտակցումը, որ գենդերազգայուն արդարադատության բարեփոխումները հիմնված են ավելի որակյալ տվյալների վրա։ Այն դեպքերում, երբ կանանց փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը արդարադատության համակարգում թերի կամ անհամապատասխան է, քաղաքականություն մշակողները սահմանափակ հնարավորություններ ունեն արդյունավետ արձագանքելու համար։ Հայաստանի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Երևանում հանդիպել են՝ քննարկելու, թե ինչպես կարող է տվյալների հավաքագրման բարելավումը նպաստել գենդերազգայուն արդարադատության քաղաքականությունների մշակմանը և ամրապնդել կանանց արդարադատության հասանելիությունը։
«Գենդերային տվյալների բացերի հաղթահարում» թեմայով կլոր սեղանը գործնական հարթակ էր, որտեղ ազգային հաստատությունների ներկայացուցիչներն ու փորձագետները փոխանակեցին փորձը՝ Հայաստանում արդարադատության ոլորտի տվյալների հավաքագրման ներկա գործելակերպերի, մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկումները կենտրոնացած էին արդարադատության ամբողջ շղթայում սեռով տարանջատված և քաղաքականության մշակման համար նշանակալի տվյալների արտադրության, ստանդարտացման և օգտագործման վրա։
Քննարկումների առանցքում էին կանանց Արդարադատության հասանելիությանը վերաբերող տվյալների հավաքագրման տարածաշրջանային ուղեցույցները, որոնք գործնական ռեսուրս են՝ մշակված Արևելյան գործընկերության երկրների իշխանություններին աջակցելու համար՝ հավաքագրելու և կիրառելու գենդերազգայուն տվյալներ, որոնք արտացոլում են կանանց փորձառությունները։ Ուղեցույցները տրամադրում են գործնական, ապացույցների վրա հիմնված առաջարկություններ արդարադատության ոլորտի հաստատությունների, ազգային վիճակագրական ծառայությունների և այլ պետական մարմինների համար, որոնք ձգտում են իրենց համակարգերն ավելի արձագանքող դարձնել կանանց կարիքներին։
Հանդիպման նպատակն էր բացահայտել հետագա կոնկրետ քայլեր՝ ազգային տվյալների համակարգերի ամրապնդման և կանանց արդարադատության հասանելիության վերաբերյալ ապացույցների վրա հիմնված բարեփոխումների խթանման համար։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Կանանց արդարադատության հասանելիություն․ Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման չափանիշների իրականացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։






