Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:
Ներբեռնե՛ք Արձագանքման միջոցառումների համալիր փաթեթը
Ներբեռնե՛ք Արձագանքման փաթեթի շրջանակներում իրականացվող ծրագրերի ձեռքբերումնմերը
Նոյեմբերի 11-ին Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ներկայացրեց Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքները: Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները խոսել են Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի ընթացքի և, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին, նաև նախանշել ընթացիկ և առաջիկա անելիքները։
Հիմնական նպատակներ
Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում












