Տարածաշրջանային ծրագրեր
Գործընկերություն հանուն լավ կառավարման
Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը միասին աշխատում են՝ խթանելու իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդհանուր արժեքները, ինչպես նաև բազմակարծիք ժողովրդավարությունը ողջ Եվրոպայում և նրա հարևանությամբ:
2014 թվականին Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը մեկնարկեցին համատեղ նախաձեռնություն՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրների համար*՝ աջակցելու Արևելյան գործընկերության երկրների ներքին բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործության դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության դեմ պայքարի, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
ԳԼԿ ծրագիրը մշակվել է Եվրոպական միության և ազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ խորհրդակցությունների արդյունքում՝ Եվրոպայի խորհրդի Գործողությունների պլանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար Եվրոպական միության առաջնահերթությունների համաձայն: Այն ունի երեք հաջորդական փուլ՝ ԳԼԿ I (2015-2018), ԳԼԿ II (2019-2022), ԳԼԿ III (2023-2027):
ԵՄ անդամակցության օրակարգում ուշադրության կենտրոնում են Ուկրաինան և Մոլդովայի Հանրապետությունը, ինչպես նաև բարելավված եվրոպական հեռանկարները Վրաստանի համար: «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև նախատեսվում է աջակցել Բելառուսի դեմոկրատական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում
Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում
Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Հավասարության խթանումը և խտրականության բացառումը․ դեպի ավելի կայուն և ներառական հասարակություններ
Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների հզորացում
Արդարադատության հասանելիությունը կանանց համար. Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում
Գործընկերություն հանուն լավ կառավարման․ իրականացված ծրագրեր
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
- Աջակցություն դատական բաեփոխումների իրականացմանը
- Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդում
- Փաստաբանի մասնագիտության խթնումը Եվրոպական չափանիշներին համապատասխան
- Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով
- Կանանց համար արդարադատության մատչելիություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ չափանիշների պահպանում
* While the Partnership for Good Governance does not include activities with the participation of the Belarusian authorities, activities may be organised with the representatives of Belarusian civil society and democratic forces as appropriate in line with the European Council Conclusions of February 2022 and the Decision of the Council of Europe Ministers’ Deputies of March 2022.

2023-2026թթ․ գործողություննների ծրագիր
2019-2022թթ. գործողությունների ծրագիր
2015-2018թթ. գործողությունների ծրագիր
2012-2014թթ. գործողությունների ծրագիր
Զեկույց 2012-2013թթ. առաջընթացի մասին
2012-2014թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ վերջնական զեկույց
Ավելին՝ Հայաստան-ԵԽ համագործակցության մասին (անգլերեն)