Հայաստանյան ծրագրեր
Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը
Սկիզբ՝ 2019թ. հունվար
Տևողություն՝ 36 ամիս
Դոնոր՝ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ԵԽ կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից 2019-2022 Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրի շրջանակներում
Գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ազգային ժողով, դատական իշխանություն, ՀՀ փաստաբանների պալատ, հաշտարարներ և արբիտրներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
Պատասխանատու անձ՝ Թամարա Բարբակաձե, Ծրագրի ազգային համակարգող
Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով աջակցություն սահմանադրական բարեփոխումներին հաջորդող իրավական ոլորտի բարեփոխումների, դատական ոլորտին և կարգապահական վարույթին առչնվող իրավական ակտերի մշակման գործընթացում, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և չափորոշիչների համաձայն:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝
Արդյունք 1-ին.
դատական իշխանությանն առնչվող ներպետական իրավական ակտերը կմշակվեն և կիրականացվեն Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:
Արդյունք 2-րդ.
Ծրագրի աջակցության շնորհիվ կամրապնդվի դատավորների ինքնակառավարման մարմինների, մասնավորապես նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի թափանցիկ և արդյունավետ աշխատանքը:
Արդյունք 3-րդ.
կամրապնդվի դատարաններից օգտվելու հավասար հնարավորությունները և իրավական որոշակիությունը, ինչպես նաև կբարձրացվի դատարանների կառավարման և աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:
Արդյունք 4-րդ.
Հայաստանում կբարելավվի արբիտրաժի և հաշտարարության գործնական կիրառությունը՝ հասարակության համար դատարաններից օգտվելու գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև դատական գործերի կուտակումը նվազեցնելու և ընդհանուր տնտեսական աճ ապահովելու նպատակով: