Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)

Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում

Սկիզբ՝ 2019թ. հունվար
Տևողություն՝ 36 ամիս
Դոնոր՝ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ԵԽ կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից 2019-2022 Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրի շրջանակներում
Գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Արդարադատության ակադեմիա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ Քննչական կոմիտե, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
Պատասխանատու անձ՝ Գայանե Հովհաննիսյան, ծրագրի ղեկավար

Ծրագիրը կնպաստի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված աջակցություն: Ծրագրի կողմից նաև կտրամադրվի փորձագիտական աջակցութուն քրեական օրենսդրության մշակման և կիրառման ողջ գործընթացի ընթացքում: Սա կներառի նաև Արդարադատության ակադեմիայում դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ԵԽ մշտադիտարկման մեխանիզմների կողմից արձանագրված հիմնախնդիրներին։ Դրանք կարող են ներառել, ի թիվս այլոց, վատ վերաբերմունքի և անպատժելիության կանխարգելումը, նախնական կալանքի կիրառությունը, դատավարական երաշխիքները քրեական վարույթում և այլն: Ծրագիրը կնպաստի եվրոպական չափանիշների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև, հայաստանյան շահակիցների հետ միասին աշխատելով, կփորձի գտնել օրենսդրական և գործնական լուծումներ, որոնք առավելագույնս համահունչ կլինեն եվրոպական չափանիշներին:

Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում`

1․ Քրեական ոլորտի արդարադատության քաղաքականությունն ու պրակտիկան առավել կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին,

2․ Կխթանվի ներպետական դատական պրակտիկայի ներդաշնակեցումը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին,

3. Կամրապնդվեն Արդարադատության ակադեմիայի կարողությունները` քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում դատավորներին, դատավորների թեկանծուներին և դատավորների օգնականներին վերապատրաստելու համար:

Ուղեցույցներ
Կալանավորումը որպես խափանման միջոց

 

2019-2021 Գործընկերություն հանուն լավ կառավարման