Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխանեցված աջակցություն՝ տեղահանված անձանց և փախստականների կարիքները հոգալու նպատակով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն աջակցելուն։

Ծրագրի հիմնական շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և եվրոպական այլ չափանիշներով: Ծրագիրը նաև կխթանի իրավական ոլորտի մասնագետների, համապատասխան ազգային մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ տեղահանված բնակչության կարիքներին արդյունավետ արձագանքելու կարողությունների բարձրացմանը։ Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը։

 Սկիզբ. 2023 թ. դեկտեմբեր

 Տևողություն. 30 ամիս

 ֆինանսավորում. 1 000 000 եվրո, Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Հիմնական գործընկերներ. ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Կոնտակտային անձ՝ Թամարա Բարբակաձե, ծրագրի ղեկավար

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • ՀՀ արդարադատության նախարարության
  • ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով  սահմանված առաջնահերթություններին համահունչ, մասնավորապես՝ 

  • համապատասխան օրենսդրության և քաղաքականության մշակում
  • քաղաքացիական ծառայողների, իրավաբանների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում
  • տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Ազգային իշխանությունները գործում են տեղահանվածներին վերաբերող և որոշակի մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունից բխող օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի առկայությամբ:
  • Իրավական ոլորտի մասնագետները, համապատասխան ազգային մարմինները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղահանված բնակչության կարիքներին արձագանքում են բարելավված կարողություններով:
  • Տեղահանված անձանց համար դյուրացված է իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը:
Տեսանյութեր

Մարդու իրավունքների չափանիշների գործնական կիրառումը տեղահանված բնակչության համար

 

ՀՀ քաղաքացիության դիմումն այժմ ավելի հեշտ է և հասանելի ՝ տեղահանված անձինք և փախստականները այժմ կարող են ՀՀ քաղաքացիության դիմելու գործընթացն իրականացնել mcs-citizenship.am թվային հարթակի միջոցով, որը ստեղծվել է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար, հասանելի և հեշտ կիրառելի՝ցանկացած պահի, ցանկացած վայրից։