Back Վերապատրաստում

Գոյություն ունեն մարդու իրավունքների վրա հիմնված ուսուցման տարբեր ձևեր (տե՛ս, օրինակ, Մաս I, Բաժին Բ «Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. QualityRights գործիքակազմ և լավ փորձի ուղեցույց» էջ 19): Médiateur de santé pairs, ծրագիրն, օրինակ, աշխատուժի զարգացման ռազմավարություն լինելուց բացի, կարելի է բնութագրել որպես վերապատրաստման ծրագիր: Ձեռնարկում ներառվելու համար ներկայացվել է նաև մեկ զուտ վերապատրաստման ծրագիր՝ BE RIGHT։


BE RIGHT՝ միջազգային վերապատրաստման ծրագիր առողջության և սոցիալական խնամքի մասնագետների համար հոգեկան առողջության ծառայությունների միջավայրում

«BE RIGHT»-ը հոգեկան առողջության պահպանման հաստատություններում մարդու իրավունքներին վերաբերող վերապատրաստման փաթեթ է։ Դասընթացի բովանդակությունը և մեթոդները կոչված են ընդգծելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների նկատմամբ զգայունությունը հենց սոցիալական և առողջապահական ծառայություններում, որոնք նախատեսված են նրանց օգնելու համար: Դասընթացը ներառում է ռեֆլեկտիվ պրակտիկա՝ օգնելու մասնագետներին ուսումնասիրել հոգեկան առողջության նկատմամբ տարածված վերաբերմունքի տարբեր դրսևորումները

Հաղորդվում է, որ վերապատրաստումը «խիստ պրակտիկ է, ինտերակտիվ, համոզիչ բնույթի և գործողության մղող» (http://www.beright-mh.eu/ [accessed 1/4/2021])։ Այն կամզակերպվել է պիլոտային ծրագրի շրջանակներում, որն անց է կացվել 5 գործընկեր կազմակերպությունների հետ (ներառյալ Իսպանիայի Անդալուզիայի հանրային առողջության դպրոցը, որը նշվել է ավելի վաղ զեկույցում) ընդհանուր առմամբ 75 առանձին մասնագետների ներգրավմամբ և այժմ հասանելի է հանրությանը Be Right ուսումնական հարթակի միջոցով։ Հարթակը հասանելի է ԵՄ վեց լեզուներով (տե՛ս https://training.beright-mh.eu/?lang=en [1/04/2021]-ի դրությամբ)։

Ծրագիրը ներկայացնում է հոգեկան առողջության խնդիրների և հոգեսոցիալական հաշմանդամության հետ կապված անձնական փորձ ունեցող անձանց մոտեցումները, որոնք անմիջականորեն ներգրավված են եղել ուսումնական նյութերի մշակման և ուսուցման իրականացման մեջ: Be Right-ի կայքում նշված է․

BE RIGHT ծրագրի նպատակն է ձայն տալ հոգեկան հիվանդության անձնական փորձ ունեցող անհատներին՝ խոսելու այն մասին, թե ինչ վերաբերմունք են նրանք ակնկալում իրենց նկատմամբ։ Դա կհաջողվի ուղղակիորեն ներգրավելով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ուսումնական նյութերի մշակման և դասավանդման գործընթացում: Հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց համար իրենց իրավունքների մասին տեղեկանալու և նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված համապարփակ գործիք տրամադրելու նպատակով կստեղծվի ուսուցողական սեղանի խաղ՝ մարդու իրավունքների ոլորտում ծառայություններից օգտվողների համար:

Շնորհիվ տարբեր դերակատարների՝ մարդու իրավունքների մասնագետների, սոցիալական և առողջապահական ծառայությունների, հոգեկան հիվանդ մարդկանց հետ անմիջականորեն աշխատող մասնագետների և հենց իրենց՝ օգտատերերի, ստացված արդյունքները կունենան հատուկ արժեք՝ հիմնված տարբեր փորձի և պատկերացումների և փորձաքննության վրա (http://www.beright-mh.eu/index.php/be-right-the-project/ [1/04/2021-ի դրությամբ])։

Ամբողջությամբ պարզ չէ, թե արդյոք BE RIGHT-ի վերապատրաստման նյութը ուղղակիորեն անդրադառնում է հարկադիր հոգեբուժական միջամտությունների նվազեցմանը կամ կանխարգելմանը:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page