Հոգեկան առողջության հաստատություններում և ճգնաժամային աջակցության ծառայություններում հարկադրանքի նվազեցման և կանխարգելման միջոցառումների հաջողության մասին փաստերը մշտապես ավելանում են: Դրանք ցույց են տալիս, որ շատ կառավարությունների, մասնագետների և համայնքների կողմից հարկադրանքի նպատակահարմարության և «անհրաժեշտության» վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ պետք է վերանայվեն։

Որևէ երկրի կառավարություն դեռևս չի ձգտել համակարգված կերպով նվազեցնել և կանխել հարկադրանքի պրակտիկան, նաև ԵԽ-ի երկրներից ոչ մեկը բացահայտորեն հանձնառու չի եղել առանց հարկադրանքի աջակցությանը: Ի՞նչ տեղի կունենանր, եթե մեկ քաղաք, երկիր կամ տարածաշրջան իրականացներ այս զեկույցում ուրվագծված միջոցառումների լայն շրջանակը և դրա նման այլ միջոցառումներ: Ներկայումս այս հարցի պատասխանը պարզ չէ, քանի որ այլընտրանքների իրականացումը հիմնականում կրել է ժամանակավոր բնույթ, եղել տեղական կամ համայնքային մակարդակում, կամ տարածվել է միայն հարկադրանքի հատուկ տեսակների, այլ ոչ թե ամբողջ համակարգի վրա: Ձեռնարկում ներկայացված գործելակերպը հուշում է, թե ինչ է հնարավոր: Ձեռնարկում նշվում է, որ ժամանակակից բազմաթիվ հարկադրական միջոցներ «անհրաժեշտ չեն», եթե ներդրումներ կան այլընտրանքային գործելակերպերում և բացահայտ հանձնառություն դրանց կրճատման, կանխարգելման և վերացման նախաձեռնություններին: Նման պրակտիկաների ներդրման և վերականգնմանն ուղղված համակարգերին ավելի լայն անցում ապահովելու համար պատասխանատվության միջոցներ տրամադրելու համար կան իրավական և բարոյական համոզիչ փաստարկներ:

Հուսով ենք, որ այս ձեռնարկը կարող է ծառայել որպես քաղաքականության շրջանակ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների և քաղաքացիական հասարակության համար՝ օգնելու ուրվագծել առաջիկա ճանապարհը։