2020 թվականի հուլիսին DH-BIO-ի քարտուղարությունը հարցաշար է բաժանել անդամ երկրներին և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ խնդրելով ներկայացնել «հոգեկան առողջության պահպանման լավ փորձի» օրինակներ: Հարցաշարը անդրադառնում է գործելակերպի առանձնահատկություններին, ներառելով հետևյալ հարցերը.

  • ո՞ր ոլորտներում է իրականացվում նոր գործելակերպը (առողջապահություն, զբաղվածություն, բնակարանաշինություն, վերապատրաստում/կրթություն, սոցիալական քաղաքականություն…):
  • Եթե այն կապված է առողջապահության հետ, ապա առողջապահական գործընթացի ո՞ր փուլում է իրականացվում (ընդհանուր առողջապահություն, հոսպիտալացում, հետհսկողություն…):
  • Ո՞րն է գործելակերպի նպատակը։
  • Արդյո՞ք այն անդրադառնում է կոնկրետ իրավիճակին (ճգնաժամային վիճակ, հոսպիտալացման հետհսկողություն, անօթևանություն…):

Այլ հարցեր՝ գործելակերպի շրջանակի (ազգային, տարածաշրջանային կամ տեղական), ներհրավված անձանց և ծառայության օգտագործողների ներգրավվածության աստիճանի վերաբերյալ։ Հարցաշարն ամբողջությամբ ներկայացված է Ա հավելվածում։

Հարցաշարի պատասխանները տրամադրվել են խորհրդատուին (դոկտոր Փիրս Գուդինգին): Նյութերին կից տրվում են հղումներ գոյություն ունեցող գիտական և «մոխրագույն» գրականությանը[1], որոնք ընդգրկվել են այս ձեռնարկի II մասում ներկայացված ցանկում: Խորհրդատուն մի շարք հետագա հարցումներ է կատարել այն առանցքային անձանցից, որոնք պատվիրակվել են որպես կոնտակտային անձինք՝ յուրաքանչյուր ներկայացված նյութերի համար։ Նյութերը համարակալվել են (1-29) և ձեռնակում հղումներ են կատարվում (օրինակ՝ «Նյութ 17»): Որոշ պատվիրակներ ներկայացրել են նույն երկրում գործելակերպի մի քանի օրինակներ, որոնք լրացուցիչ պիտակավորված են Ա-ից մինչև Դ (օրինակ՝ «Նյութ 17Ա»)։


[1] «Մոխրագույն գրականությունը» վերաբերում է կառավարության, ոչ կառավարական կազմակերպությունների, գիտության, բիզնեսի, արդյունաբերության և քաղաքացիական հասարակության այլ ոլորտներում պատրաստված տեղեկատվությանը՝ էլեկտրոնային և տպագիր ձևաչափերով, որոնցում առևտրային տարրը արտադրողի առաջնային նպատակը չէ: