Back Տրիեստի մոդել – Բաց դռներ՝ առանց վերականգնման և քաղաքացիության համար զսպող խնամքի համակարգի Իտալիա

Իտալիայի Տրիեստ քաղաքում կիրառված մոդելը ստացել է հետևյալ անվանումը «Բաց դռներ՝ առանց վերականգնման և քաղաքացիության համար զսպող խնամքի համակարգի» (Mezzina, 2014թ․, էջ 440): Տրիեստը մոտ 236,000 բնակիչ ունեցող քաղաք է, որը գտնվում է Իտալիայի հյուսիսային Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանում։ 20-րդ դարի վերջի կեսերին Տրիեստում քաղաքականություն մշակողները փորձեցին անցում կատարել հոգեկան առողջության ծառայությունների կլինիկական մոդելից, որը հիմնված է հիվանդության բուժման վրա (օրինակ՝ կենտրոնանալով կլինիկական ախտանիշների կրճատման վրա), ավելի լայն մոտեցման, որը կենտրոնանում է պացիենտների սոցիալական պայմանների հետ առնչվող խնդիրների վրա որոնք կարող են փոխվել՝ նպաստելու հասարակության մեջ ինտեգրմանը, անձի անվտանգությանը և սոցիալական ներառմանը:

Ըստ Ռոբերտո Մեցզինայի, «կազմակերպության առանցքը Համայնքային հոգեկան առողջության կենտրոնների ցանցն է, որը գործում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր... դրանցից յուրաքանչյուրում համեմատաբար քիչ մահճակալներ կան»: Համակարգը, որը համակարգվում է [Հոգեկան առողջության դեպարտամենտի] կողմից, ներառում է նաև մեկ ընդհանուր հիվանդանոցային հոգեբուժական բաժանմունք, օժանդակ բնակարանային հաստատությունների ցանց և մի քանի սոցիալական ձեռնարկություններ (Mezzina, 2014, էջ 440): Տրիեստի մոդելը մեծաթիվ ուսումնասիրությունների առարկա է դարձել (Portacolone et al., 2015)։ ԱՀԿ-ն նշում է վերջինիս հանրային հոգեբուժության մոտեցումը որպես աշխարհում առաջադեմ մոտեցումներից մեկը, ընդ որում Տրիեստը եղել է ԱՀԿ-ի համագործակցող կենտրոնը ավելի քան չորս տասնամյակ (տե՛ս https://apps.who.int/whocc/Default.aspx)՝ պրակտիկան ամբողջ աշխարհում տարածելու նպատակով (Portacolone et al., 2015)։

Տրիեստի ընդհանուր մոդելի շրջանակներում կոնկրետ պրակտիկաների փաստերը գնահատելու խնդիրներից մեկն այն է, որ «հնարավոր չի եղել գնահատել առանձին միջամտությունների արդյունավետությունը (հոգեկրթական, վերականգնողական, հոգեթերապևտիկ), քանի որ դրանք միահյուսված են դրա «ամբողջական համակարգի» ներքո» (Mezzina, 2014թ․, էջ 440)։ Այնուամենայնիվ, Մեցցինան նշում է, որ եղել են մի քանի «հոգեկան առողջության սուր խնդիրներ ունեցող պացիենտների խմբային ուսումնասիրություններ, ընտանեկան բեռի ուսումնասիրություններ, ճգնաժամային միջամտության, օգտատերերի և ընտանիքի անդամների բավարարվածության և համայնքային խնամքի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ հետազոտություններ»,: (2014թ․, էջ 440)։ Դրանք մեծամասնությամբ իտալերենով են։

Մեցցինան հայտնում է, որ «բնակչության 100,000-ից 10-ից պակաս մարդ է ստանում [հարկադիր բուժման հրաման], որը սովորաբար տևում է 7-10 օր», ինչը կազմում է «տնային պայմաններում խնամքի բոլոր դեպքերի մոտ 1%-ը» (Mezzina, 2014թ․, էջ 442)։ Բացի այդ, «դրանց մեծամասնությունը կառավարվում է [Համայնքային հոգեկան առողջության կենտրոնների] կողմից, որոնք ներկայումս հանձնառու են [ընդհանուր հիվանդանոցային հոգեբուժական բաժանմունքներում] հոսպիտալացման դեպքերի մեծ մասի համար»: 2014 թվականին Մեցցինան ամփոփ ներկայացրերց հիմնականում իտալալեզու փաստացի տվյալների բազայի իր ուսումնասիրության արդյունքները հետևյալ կերպ.

Ճգնաժամային կառավարումը [Համայնքային հոգեկան առողջության կենտրոններում] նաև արդյունավետ է եղել ռեցիդիվների և քրոնիկական ընթացքի կանխարգելման գործում: 13 կենտրոններում անցկացված ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ 24/7 [Համայնքային հոգեկան առողջության կենտրոնների] կողմից տրամադրվող ճգնաժամային օգնությունն ավելի արդյունավետ է ճգնաժամի լուծման և 2 տարվա հետվերահսկողության դեպքում, հատկապես, երբ այն հիմնված է վստահելի թերապևտիկ հարաբերությունների, շարունակականության, խնամքի ճկունության և սպասարկման համապարփակության վրա: Մոտ 20 տարվա ընթացքում լուրջ պատահարներին շտապ արձագանքման դեպքերի թիվը հիվանդանոցներում 50%-ով կրճատվել է...: Որակական հետազոտությունը մասնավորապես թույլ տվեց բացահայտել ծառայություններին առնչվող մի շարք կարևոր սոցիալական գործոններ, ինչպես նաև վերականգնման, սոցիալական ներառման և մասնակցային քաղաքացիության միջև կապը: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ պացիենտների 75%-ը շարունակում են ընդունել համապսիխխոտիկ դեղամիջոցները (n = 587), շնորհիվ թերապևտիկ հարաբերությունների որակի և սոցիալական ցանցի բարելավումների: Ծրագրի մեկնարկից ի վեր օգտվողների գոհունակությունը բարձր է եղել, և վերջին տվյալներով կազմել է 83% երկու [Համայնքային հոգեկան առողջության կենտրոններում]:

Հաղորդվում է, որ որոշ դատահոգեբուժական ծառայություններ փաստացիորեն «կառավարվում են բաց դռների քաղաքականությամբ» (Mezzina, 2018թ․, էջ 340), թեև նման միջամտությունների արդյունքների և ճշգրիտ բնույթի վերաբերյալ անգլերեն լեզվով տվյալները կարծես թե սահմանափակ են:

Միևնույն ժամանակ, ծրագիրն իրականացնելիս հաշվի պետք է առնվեն հետևյալ նախապաայմանները։ Պորտակոլոնը և գործընկերները ուսումնասիրել են Տրիեստի մոդելի իրականացումը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում և եկել այն եզրակացության, որ Տրիեստի մոդելի հաջողությանը, ըստ երևույթին, նպաստել է երիտասարդ պացիենտների ցածր տոկոսը, թմրամիջոցների օգտագործման ցածր մակարդակը և լավ բնակարանային պայմանները՝ բարձր սոցիալական ներառման հետ մեկտեղ (Portacolone et al., 2015)։ Նա նշում է, որ առանց նման պայմանների, համայնքի օժանդակությամբ իրականացվող, ապահոսպիտալացված խնամքի համակարգերի աշխատանքը կարող է դժվարությունների առջև կանգնել: Նաև որոշ հոգեբույժների կարծիքով Տրիեստը որպես օրինակ բերելը ապակողմնորոշիչ է, հաշվի առնելով տարբեր մշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական հանգամանքները, որոնք այլ մոտեցումների կարիք են առաջացնում (Allison et al., 2020)։ Նույնիսկ Իտալիայում, ըստ Կարտայի (Carta et al.,(2020)), Տրիեստի մոդելի հիմքում ընկած սկզբունքներն ու գաղափարները տարբեր աստիճաններով կիրառվել են տարբեր տարածաշրջաններում և հաջողության չափազանց տարբեր մակարդակներ են արձանագրվել: Այնուամենայնիվ, Տրիեստի մոդելը շարունակում է կարևոր դեր խաղալ հոգեկան առողջության ոլորտում հարկադրանքի կիրառման նվազեցման և կանխարգելման համաշխարհային ջանքերում:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page