Back Հոգեկան առողջության շարժական խմբեր, Հունաստան

Հունաստանում Հոգեկան առողջության շարժական խմբերի նպատակն է նվազեցնել հարկադիր հոսպիտալացումը՝ օգնելով մարդկանց, հատկապես հեռավոր և գյուղական վայրերում գտնվող, կապ պահպանել իրենց ընտանիքի և համայնքների հետ (Նյութ 27)

«Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպությունը (Mental Health Europe, 2019, էջ 7) նշում է․

1981թ.-ին առաջին նման խմբի կազմավորումից հետո, մինչև Հունաստանի օրենսդրության մեջ շարժական խմբերի մասին դրույթի ընդգրկումը, ողջ Հունաստանում հիմնադրվել է և մինչ օրս գործում է ավելի քան 25 խումբ: Ներկայումս շարժական խմբերն օգտագործվում են որպես հոգեկան առողջության ծառայությունների մատուցման և հոգեկան առողջությունից օգտվողների իրավունքների պաշտպանության համար հիմք, հատկապես փոքր և հեռավոր պրեֆեկտուրաներում:

Հաղորդվում է, որ տեղական համայնքը, առողջապահական այլ ծառայությունները, ինչպես նաև առանցքային անձինք (տեղական իշխանությունները, ոստիկանության բաժինները և դատախազությունները) ոչ միայն օգնում են, այլ ակտիվորեն մասնակցում են շարժական խմբերի աշխատանքին՝ ապահովելով անձի՝ ակտիվ անդամ մնալու իրավունքը։ Թույլ տալով մարդկանց մնալ իրենց համայնքներում և ծառայություններ առաջարկելով ծառայություններից օգտվողի տան մոտակայքում՝ շարժական խմբերն ապահովում են խնամքի կայունությունն ու շարունակականությունը: Դրանց հաջողության գրավականն են կանխարգելիչ աշխատանքը, տեղաբնակների մասին տեղեկատվությունը, ժամանակին միջամտությունները, թերապևտիկ բուժումը և կապի պահպանումը ինչպես ծառայություններից օգտվողի ընտանիքի, այնպես էլ համայնքի հետ: Շարժական խմբերը վերաբերվում են անհատներին որպես կենսահոգեբանական և սոցիալական ամբողջության, ինչը նշանակում է, որ նրանք զբաղվում են սոցիալական կամ աշխատանքի հետ կապված խնդիրներով, միևնույն ժամանակ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպեսզի մարդիկ, ցանկության դեպքում, կարողանան օգտվել համապատասխան բուժումից: Վերլուծությունների արդյունքները, ցույց են տալիս, որ այլ պրեֆեկտուրաների համեմատ, որտեղ շարժական խմբեր չկան, հարկադիր հոսպիտալացումների տոկոսը շատ ավելի ցածր է (Նյութ 27)։

Համաձայն 10 տարիների պրակտիկայի գնատաման.

«MMHU I-T-ն և Հունաստանի նմանատիպ այլ ստորաբաժանումները ծախսարդյունավետ ծառայության հաջող օրինակ են, որը նպաստում է հոգեկան առողջությանը գյուղական, հեռավոր և զրկված վայրերում: Խնամքի այս մոդելը կարող է օգտակար լինել կլինիկական պրակտիկայի և առողջապահական քաղաքականության համար՝ հաշվի առնելով շարունակվող ռեցեսիան և առողջապահական բյուջեի կրճատումները: Այն ապացուցում է, որ գյուղական վայրերում հոգեկան առողջության խնամքը կարող է արդյունավետ կերպով մատուցվել՝ առաջնային խնամքի համակարգում ինտեգրելով ընդհանուր համայնքի հոգեկան առողջության շարժական խմբերը:» (Peritogiannis et al., 2017, էջ 556)։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ ծառայությունից օգտվողների շրջանում հոսպիտալացումները զգալիորեն կրճատվել են. «[շարժական խմբերի] աշխատանքի առաջին 2 տարիների ընթացքում բուժվող հիվանդների հոսպիտալացումները զգալիորեն կրճատվել են՝ 30.4%-ով» (Peritogiannis et al., 2011)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page