Այս ձեռնարկում ընդհանուր առմամբ դիտարկվում է ԵԽ անդամ երկրներում հոգեկան առողջության ծառայություններ մատուցող պետական կառույցների հաստատությունների գործելակերպը (օրինակ՝ հոգեբուժական բաժանմունքների կամ հոգեկան առողջության շարժական թիմերի): Միևնույն ժամանակ կան հոգեկան առողջության պետական կառույցներից դուրս կամավոր գործելակերպի որոշ դրական օրինակներ (օրինակ՝ համակիցների ճգնաժամային կենտրոն, որը կարող է ֆինանսավորում ստանալ պետական առողջապահական գործակալություններից կամ որևէ այլ աղբյուրից)։ Որոշ դեպքերում առողջապահության պետական ոլորտում ծրագրերը կարող են իրականացվել սոցիալական, տնտեսական և քաղաքական փոփոխությունների ավելի լայն շրջանակի ներքո։ Օրինակ՝ ֆրանսիական Լիլ քաղաքում «քաղաքացիների հոգեբուժության» ծրագրերը ինտեգրում են համայնքային ասոցիացիաներն ու տեղական բիզնեսները՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական բացառման և մեկուսացման վերացմանը։ Ձեռնարկում ներկայացված են մի շարք օրինակներ պետական, ոչ պետական, առողջապահական և ոչ առողջապահական համատեքստերից: