Back Համակիցների աջակցություն և համակիցների աշխատակազմ Միջազգային

Պաշտոնական «գործընկերների աջակցությունը», որտեղ ծառայությունների նախկին կամ ներկա օգտվողները մասնագիտական դեր են ստանձնում ծառայությունների ոլորտում, հանգեցնում է բազմաթիվ բարելավումների, որոնք կարող են ազդել հոգեկան առողջության և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա (Repper & Carter, 2011)։ Ըստ երևույթին, չկա հետազոտություն, որը փորձում է ամբողջությամբ բացահայտել պատճառահետևանքային կապը որոշակի ծառայության մեջ մասնագիտական դերերում գտնվելու փորձ ունեցող մարդկանց թվի աճի և հարկադրանքի կրճատման միջև: Սակայն, գրականության մեջ հիմնականում կիրառվում է այն անուղղակի մոտեցումը, որ համակիցների աշխատուժի ավելացումը կբարելավի նաև ծառայությունների մատուցումը, որի արդյունքում անուղղակիորեն կկրճատվի հարկադրանքը:

Հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու փորձ ունեցող կամ ոչ հոժարակամ միջամտության ենթարկված մարդկանց ակտիվ ներգրավվածությունը պրակտիկայում և նրանց վրա ազդող քաղաքականության մեջ նաև ՀԱԻԿ-ի պահանջ է (Հոդված 4(3))։ Նման փորձառությամբ մարդկանց ակտիվ ներգրավվածությունը որևէ կերպ չի սահմանափակվում միայն ծառայությունների մատուցմամբ։ Ամբողջ աշխարհից վերցված օրինակները ընդգծում են հոգեկան առողջության պահպանման հետ կապված աշխատանքում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց դերերի բազմազանության կարևորությունը, այդ թվում՝ հետազոտությունների, քաղաքականության մշակման, իրավական պաշտպանության և այլնի հարցերում: Սակայն, այս ենթաբաժինը վերաբերում է հոգեկան առողջության ծառայություններում (ներառյալ հիվանդանոցներում և համայնքային ծառայություններում) համակիցներիրի անմիջական աջակցությանը:

Հոգեկան առողջության ծառայություններում համակիցների աջակցության վերաբերյալ ուսումնասիրությունների մետավերլուծությունը Ջուլի Ռեփերի և Թիմ Քարթերի կողմից ցույց է տվել, որ նման անձանց աշխատանքը «կարող է հանգեցնել այն անձանց հոսպիտալացումների կրճատման, ում հետ նրանք աշխատում են» և, հետևաբար, անուղղակիորեն կնվազեցնի հարկադրանքի կիրառումը: Բավարար վերապատրաստման, հսկողության և կառավարման դեպքում, ըստ Ռեփերի և Քարթերի, այս խումբն ունի «ծառայությունների վերականգնմանն ուղղված փոփոխությունները առաջ մղելու ներուժ» (Repper and Carter, 2011թ․, էջ 392)։


 «Ձայներ լսողների ցանց», Միջազգային

«Ձայներ լսողների ցանցի» խմբերը հիմնված են այն գաղափարի վրա, որ անդամները՝ նրանք, ովքեր իրենց աշխատանքը կատարելիս լսում, տեսնում կամ զգում են բաներ, որոնք ուրիշներին հասանելի չեն, կարող են միմյանց հետ կիսել հաջող ռազմավարությունները ապահով և փոխադարձ աջակցող տարածքում: Ցանցի խմբերը կան ամբողջ աշխարհում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Դանիան, Մեծ Բրիտանիան, Ուգանդան, Ճապոնիան, Ավստրալիան և ԱՄՆ-ն (Նյութ 27): Միայն Մեծ Բրիտանիայում կան ավելի քան 180 խմբեր, այդ թվում՝ երիտասարդների, բանտարկյալների, կանանց և «սևամորթ և փոքրամասնությունների էթնիկ» համայնքների ներկայացուցիչների (Նյութ 27)։

Անգլիայում գործող «Ձայներ լսողների ցանցի» 62 խմբերի ազդեցության և արդյունավետության համակարգված գնահատման հեղինակները եզրակացրել են, որ ցանցի հաճախումը «հանգեցրել է մի շարք դրական հուզական, սոցիալական և կլինիկական արդյունքների» (Longden et al., 2018թ․, էջ 184)։

Հատկապես կարևորվել են այլ ձայնը լսողներին հանդիպելու հնարավորությունները, աջակցության տրամադրումը, որը մինչ այդ անհասանելի էր, և այն, որ խումբը անվտանգ և գաղտնի վայր էր դժվար հարցերը քննարկելու համար (Longden et al., 2018թ․, էջ 184)։ «Ձայներ լսողների ցանցի» անդամների կողմից այն դիտվում էր որպես «վերականգնման գործընթացին նպաստող և կարևոր ռեսուրս՝ օգնելու նրանց հաղթահարել իրենց խնդիրները» (Longden et al., 2018թ․, էջ 184)։ Ցանցի խմբերը ապահով պայմաններ են ապահովում մասնակիցների համար՝ փորձի փոխանակման համար և հնարավորություն են տալիս ձայների դիմակայելու ռազմավարությունների տարածմանը, ինչպես նաև դիտարկել ձայների վերաբերյալ այլընտրանքային պատկերացումները: Նրանք ձգտում են առաջարկել ապահով ապաստարան, որտեղ ընդհանուր խնդիրներ ունեցող մարդիկ իրենց կզգան ընդունված, գնահատված և ընկալված:

Թեև «Ձայներ լսողների ցանցի» խմբերն ունեն ընդհանուր հիմնական արժեքներ, նրանց միջև կան նաև տարբերություններ, մասնավորապես հետևյալ հարցերի շուրջ․

Անդամակցություն

Խմբերի մեծ մասի մասնակիցները զուտ ձայների, տեսիլքների և այլ անսովոր զգայական ընկալումներով մարդիկ են: Որոշ խմբեր անց են կացնում նաև բաց նիստեր, որոնց կարող են մասնակցել նաև մասնակիցների ընտանիքի անդամները և/կամ նրանց աջակիցները: Նրանց մի մասը կազմված է մարդկանց կոնկրետ խմբի ներկայացուցիչներից (օրինակ՝ հատուկ մշակութային խմբերի, սեռի կամ տարիքի մարդկանցից): Մյուսները բաց են բոլորի համար:

Միջավայր

«Ձայներ լսողների ցանցը» ներառում է տարբեր միջավայր ներկայացնող խմբեր, այդ թվում՝ անկախ համայնքային խմբեր, կամավորության հիմքով գործող կազմակերպություններ, հոգեկան առողջության խմբեր, հիվանդանոցային բաժանմունքներ, ապահով հոգեկան առողջության բաժանմունքներ, բանտեր։ Նրանք նաև ձգտում են աջակցության տրամադրել առցանց հասանելի խմբերին։

Խմբերի աշխատանքի կազմակերպիչները

Որոշ խմբերի աշխատանքը անբողջությամբ կազմակերպվում է օգտատերերի կողմից, ընդ որում բոլոր կազմակերպիչները ձայնը լսելու անձնական փորձ ունեն: Մի մասի աշխատանքն էլ կազմակերպում են անձնական և մասնագիտական ​​փորձի համադրությամբ մարդիկ: Որոշ միջավայրերում խմբերի աշխատանքը կարող են կազմակերպել մասնագիտական, բայց ոչ անձնական փորձ ունեցող մարդիկ: Թեև այս խմբերը ոչ պակաս արժեքավոր են, քան մյուսները, ընդհանուր ցանցը խրախուսում է այդ խմբերին գտնել ուղիներ՝ ավելի ակտիվորեն ներգրավելու անձնական փորձ ունեցող մարդկանց իրենց կառավարման և կազմակերպչկան աշխատանքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Intervoice , Hearing Voices.


 Համակիցների նախամտածված աջակցություն՝ Միացյալ Թագավորություն և միջազգային մակարդակով

«Համակիցների նախամտածված աջակցությունը» (այսուհետ՝ ՀՆԱ) գործելակերպ է, որը կոչված է բարելավելու նեղության մեջ գտնվող մարդկանց ոչ ֆորմալ աջակցությունը (Նյութ 27)։ Դարբի Փեննին և գործընկերները (Darby Penney et al, (2021)) ՀՆԱ-ն նկարագրում են որպես «համակիցների կողմից մշակված, տեսականորեն հիմնված, գործնական աշխատանքով ձեռք բերված մոտեցում, որը կիրառվում է բազմաթիվ երկրներում»: Այն նախատեսված է ոչ ֆորմալ աջակցություն տրամադրող անձանց, թեև դա կարող է լինել նաև վճարովի անձնակազմի կողմից կիրառվող մոտեցում (Stone et al., 2010)՝ աջակցելու մարդուն այնպես, որ նա կարողանա կենտրոնանալ հարաբերությունների վրա և փոխադարձաբար որոշել ճգնաժամին արձագանքելու լավագույն ուղիները։

«Համակիցների նախամտածված աջակցությունը» հաճախ ենթադրում է իշխանության մասին անկեղծորեն խոսելը. ով ունի այն, ով չունի և ինչպես կարելի է այն կիսել բանակցությունների միջոցով։ Նպատակն է մարտահրավեր նետել որոշ ավանդական մոտեցումներին, որոնք ի հայտ են գալիս ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդկանց ոչ ֆորմալ խնամքի և աջակցության մեջ, և փոխարենը ստեղծել հարաբերություններ, որոնք ավելի փոխադարձ են, և որոնցում իշխանությունը կիսվում է, այլ ոչ թե այն ստանձնում են խնամք տրամադրողները: Ներկա պահի դրությամբ համակիցների նախամտածված աջակցության վերաբերյալ որևէ նպատակային հետազոտություն գոյություն չունի: Սակայն Փեննին և գործընկերները (Penney et al (2021)) մշակել և փորձարկել են մի միջոց, որը թույլ կտա իրականացնել ծառայությունների օգտվողների քանակական տվյալների վերլուծություն և դրա արդյունքներն ներառել «ՀՆԱ-ի հիմնական հնարավորությունները» ՀՆԱհատման մեջ, հիմք հանդիսանալով ՀՆԱ-ի վերաբերյալ ապագա գործընթացային ուսումնասիրության համար, որը թույլ կտա համակարգված եղանակով փաստաթղթավորել և ՀՆԱհատել մասնակիցների փորձը: Ներկայումս ՀՆԱ -ն կարող է օգտակար լինել հոգեկան անհանգստության և հոգեկան ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց իրավունքների վրա հիմնված աջակցության տարրերի գործարկման համար, որոնք օգնում են կանխել հարկադիր միջամտությունները (տե՛ս Gooding, 2018թ․, էջ 202). Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Intentional peer support


Médiateur de santé pairs («համակիցների փոխադարձ միջնորդություն), Ֆրանսիա

Համակիցների աջակցության աշխատուժի ստեղծման և զարգացման օրինակ է médiateur de santé pairs-ը («համակիցների փոխադարձ միջնորդություն») ծրագիրը, որը մշակվել է Ֆրանսիայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆրանսիական հոգեկան առողջության հետազոտությունների և ուսուցման կենտրոնի կողմից (Centre Collaborateur de l'Organisation Mondiale de la Santé pour la recherche et la formation en santé mentale):

Ծրագիրը հենվում է միջազգային միտումների վրա, հատկապես բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինտեգրելու ծառայությունների նախկին կամ ներկա օգտվողներին հոգեկան առողջության խնամքի թիմերում, որն անում է վերապատրաստվող ծրագրի շրջանավարտներին բուհական որակավորում տրամադրելով: Ծրագիրը սկսվել է 2012թ.-ին, 3 պիլոտային մարզերում, 30 համակից առողջապահական միջնորդների մասնակցությամբ, ովքեր իրենց ժամանակը բաժանել են համալսարանում վերապատրաստման և հոգեբուժության բաժանմունքում մասնագիտական գործունեության միջև: 2017 թվականի դեկտեմբերին ձեռք է բերվել պաշտոնական պայմանավորվածություն, որի համաձայն համակից առողջապահական միջնորդների վերապատրաստումը Փարիզի Բոբինյի համալսարանի և CCOMS-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության հետազոտությունների և ուսուցման կենտրոն) առողջապահության և սոցիալական գիտությունների բակալավրի աստիճանի մի մասն էր: Արդյունքում, 6 մարզերում համալրվել է համակից առողջապահական միջնորդների 35 պաշտոն՝ «հոգեբուժության, հիվանդանոցների և բժշկասոցիալական կառույցների ոլորտներում»: (Նյութ 15): Վերապատրաստումը բաղկացած տեսությունից և պրակտիկայից: Տեսական բաղադրիչը կազմակերպվել է Փարիզի 8 համալսարանի հետ համագործակցությամբ, իսկ վերապատրաստման դասընթացները տեղի են ունեցել 3 մարզերում: Գործնական ուսուցմանը մասնակցել են 15 հոգեկան առողջության հաստատություններ (հինգական յուրաքանչյուր մարզից):

Վերապատրաստմանը մասնակցելու նախապայմանը 15 վայրերից մեկում գտնվելն էր և ծրագրի մասնակիցները աշխատանքի են ընդունվել մասնագիտական պայմանագրով: Պայմանագիրը կնքվում էր երկու տարով, ներառելով վերապատրաստման և պրակտիկայի տարին, և աշխատանքի անցնելու տարին: Ծրագրի որակական գնահատմամբ արձանագրվել են դրական արդյունքներ, ինչպես նաև անց է կացվում քանակական ուսումնասիրություն, որն այս նյութը կազմելու պահին ընթացքի մեջ է http://www.ccomssantementalelillefrance.org/ [3/4/2021-ի դրությամբ])։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page