Back Հայաստանի գործատուներն ընդլայնեցին իրենց գիտելիքները Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշների վերաբերյալ

Հայաստանի գործատուներն ընդլայնեցին  իրենց գիտելիքները  Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշների վերաբերյալ

Եվրոպայի խորհուրդը, Հայաստանի գործատուների հանրապետական ​​միության հետ համատեղ, իրականացրեց երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ամրապնդել գործատուների կարողությունները՝ աշխատավայրում միջազգային աշխատանքային չափանիշները խթանելու և պահպանելու, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող մարդկանց համար զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը աջակցելու համար։

Կարողությունների զարգացմանը մասնակցեցին տարբեր կազամերպություններ ներկայացնող  գործատուներ։ Նրանց հնարավորություն տրվեց դիտարկումներ ներկայացնելու ներկայիս աշխատանքային  պրակտիկայի շուրջ, հասկանալ միջազգային պարտավորությունները և ձեռք բերել Հայաստանում աշխատանքային պայմանները բարելավելու գործնական մեթոդներ։

Բացման խոսքում Եվրոպայի խորհրդի և Գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները կարևորեցին գործատուների կառուցողական դերը սոցիալական իրավունքների պաշտպանման գործում։ Մասնակիցները ևս ներկայացրին իրենց ակնկալիքները և ընդգծեցին իրենց ամենօրյա աշխատանքի մեջ կիրառելի գործնական գիտելիքների անհրաժեշտությունը։

Երկու օրերի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրին Եվրոպական սոցիալական խարտիայով երաշխավորված հիմնական աշխատանքային իրավունքները, այդ թվում՝ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանները, հավասարությունը աշխատավայրում և աշխատանքի արդարացի պայմանները։ Դասընթացի շրջանակներում քննարկվեցին աշխատանքային առողջությունն ու անվտանգությունը, աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ազգային աշխատանքային կանոնակարգերը եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու շարունակական ջանքերը: Խմբային քննարկումներն ու գործնական վարժությունները գործատուներին հնարավորություն տվեցին վերլուծել տարածված աշխատանքային խնդիրները, բացահայտել բացթողումները և ուսումնասիրել հայկական համատեքստին համապատասխանող իրագործելի լուծումներ:

Եվրոպայի խորհուրդը և Գործատուների հանրապետական միությունը կրկին հաստատեցին համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը և աջակցելու գործատուներին արդար, հարգալից և անվտանգ աշխատանքային միջավայրերի ստեղծման գործընթացում։

Կարողությունների զարգացման այս միջոցառումը կազմակերպվել էր «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) մաս է կազմում: 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 21-22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման միջոցառումների համալիր փաթեթը

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման փաթեթի շրջանակներում իրականացվող ծրագրերի ձեռքբերումնմերը

Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքի փաթեթի արդյունքները

 

Նոյեմբերի 11-ին Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ներկայացրեց Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքները: Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները խոսել են Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի ընթացքի և, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին, նաև նախանշել ընթացիկ և առաջիկա անելիքները։

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում