Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում ծրագիրը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքելու նպատակով մեկնարկած համապարփակ արձագանքման փաթեթի մաս: Ծրագիրը կոչված է աջակցելու Հայաստանի իշխանություններին սոցիալական և տնտեսական իրավունքների հրատապ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Որպես Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մաս, այն ուղղված է Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:

 

 Սկիզբ՝ 01 հունվարի 2024թ․

 Տևողություն՝ 36 ամիս

 Ֆինանսավորում՝ 950 000 եվրո, Եվրոպայի Խորհուրդ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիր

Կոնտակտային անձ՝ Մարիամ Ալեքսանյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ: 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

Ծրագիրն ընդգծում է ժողովրդավարության ամրապնդման գործում սոցիալական իրավունքների հիմնարար դերը և միտված է հասնել հետևյալ արդյունքների։

  • Ապահովել փորձագիտական աջակցություն՝ բնակարանային ապահովման, զբաղվածության, մասնագիտական ուսուցման և աշխատանքային իրավունքների վերաբերյալ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում՝ որդեգրելով համապարփակ, գենդերազգայուն մոտեցում:
  • Հզորացնել ազգային իշխանությունների կարողությունները՝ քաղաքականությունն ու գործելակերպը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու համար՝ ապահովելով սոցիալական իրավունքների հուսալի պաշտպանությունը և իրականացումը։
  • Ամրապնդել որոշումներ կայացնողների իրազեկվածությունը Եվրոպական սոցիալական խարտիայի և Կոլեկտիվ բողոքների ընթացակարգի նոր դրույթների ընդունման վերաբերյալ։
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և իրավաբան մասնագետների կարողությունների զարգացման ապահովում՝ արդյունավետ իրականացնելու և մշտադիտարկելու սոցիալական իրավունքների պահպանումը՝ հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի դատական պրակտիկայի վրա։
  • Բարձրացնել տեղահանված անձանց և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածությունը իրենց իրավունքների և արտոնությունների վերաբերյալ՝ կարևորելով նրանց սոցիալական իրավունքները և սոցիալական ծառայությունների մատչելիությունը: Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնել պետական և տեղական իշխանությունների կողմից իրենց դերի և պարտականությունների ըմբռնումը, ինչպես նաև բարելավել սոցիալական ծառայությունների մատուցումը ազգային և տեղական մակարդակներում: