Back Յուրաքանչյուր ձայն կարևոր է. Հայաստանում համայնքների՝ ընտրողների հետ հաղորդակցության մոտեցումների վերանայում

Յուրաքանչյուր ձայն կարևոր է. Հայաստանում համայնքների՝ ընտրողների հետ հաղորդակցության մոտեցումների վերանայում

Պատկերացրեք տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնց ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ծագումից, կարողություններից կամ իր ձայնի ազդեցության վերաբերյալ թերահավատությունից, զգում է, որ իր ձայնը կարևոր է և ունի իրական ուժ ու նշանակություն։

Անհատի սեփական կյանքին առնչվող ուղերձն ավելի մեծ հավանականությամբ կլսվի, քան «ընտրազանգվածին» ուղղվածը։ Այս գաղափարը համախմբել էր համայնքների ղեկավարներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ նախքան Հայաստանում 2026 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որպեսզի վերանայեն, թե ինչպես են տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդակցվում այն ​​բնակիչների հետ, որոնց ծառայում են և որոնց առջև հաշվետու են։

Ժողովրդավարությունն ամրապնդվում է, երբ բոլորը մասնակցում են, այդ թվում՝ երիտասարդները, կանայք, տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց ձայնը հակառակ դեպքում կարող է թերներկայացված լինել։ Իսկական ներգրավվածություն լինում է միայն այն դեպքում, երբ մարդիկ իրենց իրապես համայնքի լիարժեք մասն են զգում։

«Անհրաժեշտ է մշակել տարբեր խմբերին ուղղված հատուկ հաղորդագրություններ... Այս կերպ համայնքներում կարող է ձևավորվել պատկանելության ավելի ուժեղ զգացում, ինչը կարող է հանգեցնել ընտրողների բարձր մասնակցության», — նշել է Վեդու համայնքապետարանի ծրագրերի համակարգողը՝ Եվրոպայի խորհրդի կողմից ներառական հաղորդակցության վերաբերյալ կազմակերպված գործնական սեմինարի մասնակիցներից մեկը։

Հիմնվելով վարքագծային փոփոխությունների վերաբերյալ մոտեցումների վրա՝ մասնակիցները քննարկել են, թե ինչպես հաղորդակցության մեջ կատարվող փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել թերահավատությունը և վերականգնել վստահությունը։ Տրամաբանությունը պարզ է. երբ ուղերձն արտացոլում է մարդու անձնական փորձառությունը, մարդիկ ներգրավվում են գործընթացում, ավելի շատ ձայներ են լսելի դառնում, իսկ մասնակցության մակարդակն ու վստահությունը զուգահեռաբար աճում են։

Աշխատաժողովին նախորդել էր 2026թ. սեպտեմբերի 16-ին կայացած Ղեկավար կոմիտեի հանդիպումը, որի ընթացքում ծրագրի գործընկերներն ամփոփել են Հայաստանում ապակենտրոնացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և սահմանել հաջորդ փուլի առաջնահերթությունները։

Երկու միջոցառումներն էլ կազմակերպվել են «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակներում:

12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

«ՀՀ ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրի I և II փուլերի վրա հիմնվելով՝ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի պահպանելու տեղական ինքնակառավարման ոլորտում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այն միտված է բացահայտելու օրենսդրական առաջնահերթությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի հետ համապատասխանությունն ապահովելու համար։ Նպատակներից մեկն է նաև խոշորացված համայնքների տեղական իշխանությունների իրավասությունները զարգացումը՝ ինստիտուցիոնալ կատարողականը, հանրային ներգրավվածությունը և ընտրողների մասնակցությունը բարելավելու նպատակով։

 Սկիզբ՝ 2026թ. հունվար

 Տևողություն՝ 6 ամիս

 Ֆինանսավորում՝ 170 000 Եվրո՝  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի դոնորների ներդրումներ

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, Ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրը ներառում է․

  • Քաղաքականության և օրենսդրական հատուկ նախաձեռնություններ․
  • Խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունների զարգացում․
  • Լավ կառավարման սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում։

 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

  • Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգավորումների գնահատման իրականացում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի կիրարկմանը նպաստելու նպատակով։
  • Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ինքնավարության բարելավմանն ուղղված հիմնական իրավական տեքստերի մշակում և առաջարկվող փոփոխությունների քննարկում շահագրգիռ կողմերի հետ։
  • Համայնքապետարանի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում թիրախային դասընթացների միջոցով՝ Տեղական մակարդակում Եվրոպական կառավարման գերազանցության նշանի (ELoGE) հիման վրա համայնքի կատարողականը ժողովրդավարական լավ կառավարման 12 սկզբունքների հետ համեմատելու համար։
  • Ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցության և ընտրողների իրազեկվածության բարձրացում պիլոտային համայնքներում` գենդերային զգայուն սոցիալական-վարքային փոփոխությունների վրա հիմնված գործողությունների միջոցով։
Տեսանյութեր

Տեղական ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում

 

Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի ուղերձը Հայաստան կատարած այցի ժամանակ, 2025թ.

 

 

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ, 2024 թ.

 

Ապարանում նոր համայնքային կենտրոնի բացում, 2023թ․