Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում - Փուլ 2
Սկիզբ՝ 2022թ. դեկտեմբեր
Տևողություն՝ 37 ամիս
Բյուջե՝ 1 100 000 Եվրո
Դոնոր՝ Ավստրիական զարգացման համագործակցություն
Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միավորումներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ավագ պատասխանատու
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր պարտականություններ և իրավասությունները։ Այն նաև նպատակ ունի էլ ավելի բարձրացնելու լավ կառավարման սկզբունքների մասին իրազեկվածության աստիճանը և խթանելու անդրսահմանային համագործակցությունը, միջհամայնքային համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում:
Այս ծրագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները կշահեն տեղական մակարդակում ավելի ներառական, արդյունավետ և ամուր ինստիտուցիոնալ կառույցներից, որոնք ի վիճակի են բարելավել հանրային ծառայությունները և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը՝ բարելավված օրենսդրական դաշտի արդյունքում:
Ակնկալվում է, որ Ծրագրի արդյունքում`
- Կապահովվի համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ և բովանդակային մասնակցությունը քաղաքականության մշակման և տեղական կառավարման գործընթացներում:
- Կընդունվի տեղական տնտեսական զարգացման ներառական քաղաքականություն՝ ֆինանսական ապակենտրոնացմանն աջակցելու և տեղական մակարդակում ֆիսկալ ինքնավարության բարձրացման համար:
- Կընդունվի վերանայված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և համապատասխան սահմանադրական փոփոխությունները՝ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունների լույսի ներքո և եվրոպական չափանիշներին համապատասխան:
- Կբարելավվի հանրային ծառայությունների մատուցման որակը և հասանելիությունը տեղական մակարդակում։ Այն կաջակցի ռեսուրսների հավասար հասանելիությանը կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի համար:
- Մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն միջհամայնքային համագործակցության (ՄՀՀ) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների մշակմանը և միջհամայնքային համագործակցության ծրագրերի իրականացմանը՝ համատեղ ծառայությունների մատուցմանն աջակցելու նպատակով:
- Անդրսահմանային համագործակցության (ԱՍՀ) մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն անդրսահմանային տնտեսական զարգացման նախաձեռնությունների ստեղծմանը:
- Կստեղծվի ՄՀՀ, ԱՍՀ և տնտեսական զարգացման ոլորտում փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման հարթակ համայնքների միջև՝ միմյանց միջև փորձի փոխանակումը հեշտացնելու համար: