Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը

Մեկնարկը`հոկտեմբեր 2013թ.
Տևողությունը`36 ամիս
Բյուջեն`1.8 միլիոն եվրո
Դոնորը` Դանիայի կառավարություն
Գործընկերները` Տարածքային կառավարման նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Ազգային ժողով, Հայաստանի տեղական իշխանություններ, ՏԻՄ-երը ներկայացնող միություններ, քաղաքացիական մասնակցության մեջ ներգրավված ՀԿ-ներ, Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիա (ALDA)
Կոնտակտային անձ`
Վիկտորիա Օհանյան, Ծրագրի ղեկավար         
Արմեն Վարոսյան, Ծրագրի ղեկավար

Ծրագիրը նպատակ էր հետապնդում տրամադրել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագիտական կարծիքը, քաղաքական խորհրդատվությունը և աջակցությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացին` այդ թվում վարչա-տարածքային բարեփոխումների նախապատրաստմանը, ինչպես նաև զարգացնել տեղական իշխանությունների կարողությունները: Առաջին բաղադրիչը (Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին) նպատակ ուներ ՏԻՄ ոլորտի հայաստանյան օրենսդրությունը ներդաշնակեցնել եվրոպական ստանդարտներին: Երկրորդ բաղադրիչը (տեղական իշխանությունների կարողությունների զարգացում) ուղղված էր տեղական իշխանությունների ինստիտուցիոնալ կարողություններին և ծառայությունների մատուցման հնարավորություններին: Եվ երրորդ բաղադրիչը (Տեղերում ընտրված ներկայացուցիչների առաջնորդության հզորացում) նպատակ ուներ բարելավել տեղական ընտրված ներկայացուցիչների առաջնորդության և կառավարման կարողությունները և ձևավորել համագործակցության ոգի ՏԻՄ-երի միջև:

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի 2015թ.-ի «Լավագույն գործելակերպի ծրագիրը» Հայաստանի տեղական իշխանությունների համար


Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման բարեփոխումների փորձագիտական կենտրոնի կողմից մշակված այս ծրագիրը 2014թ.-ին հաջողությամբ իրականացվել է Հայաստանում, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներում:

Ծրագրի երկրորդ շրջանն իրականացվում է Հայաստանում Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում:

Լավագույն գործելակերպի ծրագրի /ԼԳԾ/ նպատակն է բացահայտել, հրապարակայնորեն ճանաչել և Հայաստանի տեղական իշխանությունների շրջանում տարածել առկա լավագույն փորձը:

Այս տարվա համար ծրագրի Ղեկավար կոմիտեի կողմից առաջադրվել են հետևյալ երեք թեմաները, որոնց շրջանակներում համայնքները կարող են ներկայացնել հայտադիմումներ՝ լավագույն գործելակերպի կարգավիճակին արժանանալու համար.

  1. քաղաքացիական  մասնակցություն
  2. ավագանու գործելակերպ
  3. համագործակցություն

Լավագույն գործելակերպի ծրագրի վերաբերյալ մանրամասն ուղեցույցը և հայտաձևը ուղարկվել է հայաստանյան բոլոր համայնքներին, ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով.
http://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168058f385, հայտաձևը նույնպես հասանելի է էլեկտրոնային տարբերակով հետևյալ հղումով. http://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168058f37e


Լավագույն գործելակերպի ծրագիրը կենտրոնական, հյուսիսային և հարավային համայնքներին ներկայացնելու համար Եվրոպայի խորհուրդը հանդիպումներ կկազմակերպի Գորիս, Գավառ, Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում՝ դեկտեմբերի 14-ից-23-ը:

Ծրագրի հրատարակությունները Ծրագրի հրատարակությունները
Լավագույն գործելակերպ Լավագույն գործելակերպ

Այս ֆիլմը նկարահանվել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանում 2014 թվականից իրականացվող «Լավագույն գործելակերպ» ծրագրի շրջանակներում:

 

Web Content Display Web Content Display

“The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe filmed a documentary on citizen participation initiatives, which are implemented in the framework of the project “Support to consolidating local democracy in Armenia”. The objective of the Documentary film is to emphasize the importance for local authorities of providing opportunities to the citizens and the civil society to get involved in the decision making at local level, and to present the support given by the Congress to four target communities (Akhtala, Artik, Urtsadzor, and Vardenik). The Documentary is providing background information about the communities, the main issue that has been identified for discussion and decision, the level of civic engagement in the community, and the support received from the Congress.