Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում

Սկիզբ՝ 2019թ. հունվար
Տևողություն՝ 36 ամիս
Բյուջե՝ 1 500 000 Եվրո
Դոնոր՝ Ավստրիական զարգացման համագործակցություն
Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, լավ կառավարման սկզբունքների ապահովմանը, ինչպես նաև հավասար հնարավորությունների և քաղաքական որոշումների կայացման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը: Ծրագրի խնդիրներն են ամրապնդել տեղական ժողովրդավարության իրավական դաշտը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, զարգացնել տեղական կառույցների և պաշտոնատար անձանց կարողությունները, նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների` սեփականատիրոջ զգացումով մասնակցությանը և կայուն արդյունքների ապահովմանը, ինչպես նաև սերմանել լավ կառավարման և պետական ​​կառավարման սկզբունքների հանդեպ հարգանք:

Ակնկալվում է, որ Ծրագրի արդյունքում`

• Հայաստանի կառավարությանը և տեղական իշխանություններին տրամադրվող իրավաբանական և քաղաքականությանն առնչվող խորհրդատվությունները կապահովեն, որ տեղական ժողովրդավարության օրենսդրական, ինստիտուցիոնալ և հարկաբյուջետային շրջանակը բարելավվի եվրոպական չափանիշներին համապատասխան՝ ընդգրկուն մասնակցության և հավասար ներկայացուցչության շնորհիվ:

• Տեղական իշխանությունների կարողությունների զարգացումը կնպաստի ՏԻՄ կառույցների արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման գործընթացներում կանանց, երիտասարդության և աղքատ / անապահով խավերի ընդգրկուն մասնակցությանը:

• Տեղական իշխանությունների կարողությունների զարգացումը և մեկնարկային դրամաշնորհների տրամադրումը կհանգեցնեն միջհամայնքային միավորումների ստեղծմանը, որոնք կկարողանան քաղաքացիներին տրամադրել բարելավված ծառայություններ:

• Համայնքային տիպական ծառայությունների և տեղական ֆինանսների համադրումը կհանգեցնի ֆինանսական կառավարման բարելավմանը և համայնքապետարանների հարկաբյուջետային ինքնավարության ամրապնդմանը:

• Լավ կառավարման սկզբունքների յուրացման ու կիրառման բարձրացումը կնպաստի ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդմանը տեղական մակարդակում: Հատուկ ուշադրություն կդարձվի հանրային էթիկայի, կանանց և տղամարդկանց հավասարության և մարդկային ռեսուրսների կառավարման վրա: