Back Կոնգրեսի նախագահը «Երևանյան ֆորում»-ում. տեղական ինքնակառավարման ուժեղ մարմինները ժողովրդավարության անկյունաքարն են

Կոնգրեսի նախագահը «Երևանյան ֆորում»-ում. տեղական ինքնակառավարման ուժեղ մարմինները ժողովրդավարության անկյունաքարն են

Հայաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում «Երևանյան երկխոսության» (Yerevan Dialogue) ավելի քան 500 մասնակիցների առջև ելույթ ունենալիս՝ Կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը շեշտեց, որ «անորոշության դարաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը ոչ թե ժողովրդավարական սկզբունքներից նահանջելն է, այլ դրանք էլ ավելի ամուր  խարսխելն է տեղական, ազգային և միջազգային մակարդակներում»։

«Տեղական ինքնակառավարման ամրապնդումը ոչ միայն ներքին առաջնահերթություն է, այլև նաև կարևոր է ներքին և արտաքին ճնշումներին դիմակայելու ունակ ժողովրդավարություններ կառուցելու համար», - ընդգծեց նախագահ Քուլսը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումների ժամանակ Կոնգրեսի նախագահը ողջունեց տեղական ինքնակառավարման բարեփոխումների շրջանակում  տեղի ունեցած առաջընթացը և ընդգծեց Հայաստանի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում ժողովրդավարական կայունության հենասյուն։ Նա ընդգծեց տեղական մակարդակից դեպի վերև ժողովրդավարության վերականգնման ընդհանուր նպատակը, մասնավորապես տարածաշրջանային մարտահրավերների և անցումային ժամանակաշրջանի համատեքստում։ Հայաստանի իշխանությունները բարձր գնահատեցին Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությանը  ցուցաբերվող երկարատև աջակցությունը և հատուկ երախտագիտություն հայտնեցին փախստականների ճգնաժամը հաղթահարելու համար վերջերս պատրաստված արտակարգ իրավիճակներին արձագանքման փաթեթի համար։

«Երևանյան երկխոսությունը» գլոբալ ֆորում է, որը միավորում է միջազգային կազմակերպություններին, կառավարության ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության առաջնորդներին, մասնավոր հատվածին և փորձագետներին՝ գլոբալ աշխարհաքաղաքական մարտահրավերներին վերաբերող հրատապ հարցերը լուծելու համար։

 Դիտեք այցի տեսահոլովակը 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 28 ՄԱՅԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ծրագրի նպատակը

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի նպատակն էր աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր պարտականություններ և իրավասությունները։ Այն նաև նպատակ ուներ էլ ավելի բարձրացնելու լավ կառավարման սկզբունքների մասին իրազեկվածության աստիճանը և խթանելու անդրսահմանային համագործակցությունը, միջհամայնքային համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում:

Այս ծրագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները կշահեն տեղական մակարդակում ավելի ներառական, արդյունավետ և ամուր ինստիտուցիոնալ կառույցներից, որոնք ի վիճակի են բարելավել հանրային ծառայությունները և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը՝ բարելավված օրենսդրական դաշտի արդյունքում:

 Սկիզբ՝ 2022թ. դեկտեմբեր

 Տևողություն՝ 37 ամիս

 Ֆինանսավորում՝ 1 100 000 Եվրո

Դոնոր՝ Ավստրիական զարգացման համագործակցություն

Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միավորումներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ծրագրի շահառուները
Ինչպե՞ս է իրականացվել ծրագիրը
  • մշակել քաղաքականություն/օրենսդրություն
  • զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունների 
  • բարձրացնելլավ կառավարման սկզբունքների մասին իրազեկվածության աստիճանը
  • խթանել անդրսահմանային համագործակցությունը, միջհամայնքային համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում:
Արդյունքներ
  • Կապահովվի համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ և բովանդակային մասնակցությունը քաղաքականության մշակման և տեղական կառավարման գործընթացներում:
  • Կընդունվի տեղական տնտեսական զարգացման ներառական քաղաքականություն՝ ֆինանսական ապակենտրոնացմանն աջակցելու և տեղական մակարդակում ֆիսկալ ինքնավարության բարձրացման համար:
  • Կընդունվի վերանայված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և համապատասխան սահմանադրական փոփոխությունները՝ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունների լույսի ներքո և եվրոպական չափանիշներին համապատասխան:
  • Կբարելավվի հանրային ծառայությունների մատուցման որակը և հասանելիությունը տեղական մակարդակում։ Այն կաջակցի ռեսուրսների հավասար հասանելիությանը կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի համար:
  • Մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն միջհամայնքային համագործակցության (ՄՀՀ) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների մշակմանը և միջհամայնքային համագործակցության ծրագրերի իրականացմանը՝ համատեղ ծառայությունների մատուցմանն աջակցելու նպատակով:
  • Անդրսահմանային համագործակցության (ԱՍՀ) մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն անդրսահմանային տնտեսական զարգացման նախաձեռնությունների ստեղծմանը:
  • Կստեղծվի ՄՀՀ, ԱՍՀ և տնտեսական զարգացման ոլորտում փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման հարթակ համայնքների միջև՝ միմյանց միջև փորձի փոխանակումը հեշտացնելու համար:
Տեսանյութեր

Տեղական ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում

 

Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի ուղերձը Հայաստան կատարած այցի ժամանակ, 2025թ.

 

 

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ, 2024 թ.

 

Ապարանում նոր համայնքային կենտրոնի բացում, 2023թ․