Back Ռուսաստանի Դաշնություն` հանրային բանավեճը և դրա ազդեցությունը մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի վրա (2016թ.)

Ռուսաստանի Դաշնություն` հանրային բանավեճը և դրա ազդեցությունը մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի վրա (2016թ.)

Նախապատմություն

Ռուսաստանի Դաշնությունում ձևավորված է պետական մարմինների և հանրային քննարկումների մակարդկներում օրենքների նախագծերի շուրջ խորհրդակցություններ կազմակերպելու երկարամյա գործելակերպ: Հանրային քննարկումները տեղի են ունենում տարբեր վայրերում և դրանց մասնակցում են մասնագիտական խմբերի և հասարակական կազմակերպությունների շահագրգիռ ներկայացուցիչներ, այդ թվում` պացիենտներ:


Ռուսաստանի Դաշնության կառավարության «օրինաստեղծ գործունեությունը կատարելագործելու միջոցառումների մասին» որոշումը (2009 թ.) նախատեսում է, որ կառավարության մարմինների և Գործադիրի հավանությունը ստացած նախագիծը հանրային քննարկման նպատակով տեղադրվում է հատուկ կայքում: Քաղաքացիների մեկնաբանություններն ու առաջարկությունները տեղադրվում են նույն կայքում կամ ներկայացվում դրա միջոցով: Պատասխանները նույնպես տեղադրվում են նույն կայքում: Պատասխանները պատրաստում են Առողջապահության նախարարության բուժսպասարկման և իրավաբանական վարչությունների աշխատակիցները` ներգրավելով փորձագետների խմբեր:

Ի հավելումն, օրենքների նախագծերի հանրային քննարմներ են կազմակերպվում զանազան թիրախային լսարանների հետ. մասնագիտական համայնք, այդ թվում` գիտնականներ, տարբեր հավատքների, պացիենտների կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հանրային պալատի ներկայացուցիչներ:

Նախագծերը լրամշակվում են հավաքված կարծիքների հիման վրա: Եթե համարվում է, որ օրենքի նախագծի ընդունումը խախտում կամ սահմանափակում է մարդու իրավունքները` նման նախագծերը կարող են ուղարկվել հանրային մեկնաբանման:


Հարցը

«Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» Ռուսաստանի Դաշնության 1992 թվականի օրենքը թույլ է տալիս չափահաս մարդու մահից հետո վերցնել նրա օրգանները, եթե չկա գրավոր արձանագրություն, որ դա հակասում անձի կամքին: Այլ խոսքով, գործում է համաձայնության կանխավարկածի համակարգ: Օրենսդրության ուշադրությունն օրգանների փոխպատվաստման վրա է, սակայն այն լուրջ բացեր ունի օրգանների նվիրաբերմանն առնչվող մարդու իրավունքների հարցերում:

Քննարկվել է արդյո՞ք ազգականները պետք է մասնակցեն մահացած մարդու օրգանները նվիրաբերելու մասին որոշում կայացնելուն կամ նրանք իրավունք ունե՞ն մերժել օրգան նվիրաբերելը, եթե մահացողը գրավոր չի հայտնել իր ցանկությունը:

Մեկ այլ քննարկում առնչվել է երեխաների օրգանների նվիրաբերմանը: 1992 թվականի օրնենքն արգելում է կենդանի նվիրաբերումներ վերցնել մինչև 18 տարեկաններ անչափահասներից, իսկ մահացած երեխայից օրգան վերցնելու համար պահանջում է ծնողներից մեկի գիտակցված համաձայնությունը (բացահայտ համաձայնություն, «մերժման կանխավաևկած»):

2016 թվականին առաջարկված նոր օրենսդրությունը նպատակ ուներ բարելավել օրգանների նվիրաբերման ոլորտի կարգավորումները` լրացնելով օրգանների դոնորների իրավունքներին առնչվող իրավական բացերը, հավասարակշռել դոնորների, նրանց ազգականների և բժշկական կազմակերպությունների մասնագետների իրավունքները, բարելավել նվիրաբերման իրավական և էթիկական խնդիրները:

Մեկ այլ խնդիր էր տեղեկացնել բնակչությանն օրգանների նվիրաբերման կարևորության և գործող օրենսդրության մասին, ներառելով դրա զարգացումներն ու բարելավումները:


Մեթոդ

Օրենքի պահանջի համաձայն առաջարկվող փոփոխությունները հանրային քննարկման և բանավեճի առարկան դրաձան դրվեցին 2009 թվականից:

Քննարկումները տեղի ունեցան տարբեր ձևաչափերով: Առցանց բանավեճին հիմնականում ներկա էին 40 տարեկանից բարձր հասարակ քաղաքացիներ, ովքեր քննարկեցին առաջարկվող նախագիծը և արտահայտեցին իրենց կարծիքներն օրգանների նվիրաբերման մասին: Նրանց վերաբերմունքն օրգանների նվիրաբերմանը հիմնականում բացասական էր կամ չեզոք:

Երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև օրգանների նվիրաբերման մասին քննարկումը տեղի ունեցավ սոցիալական ցանցերում:

Մասնագիտական համայնքում տեղի ունեցավ օրենքի նախագծի մանրամասն քննարկում` փորձագետների հետ հանդիպումների ընթացքում: Կառավարությանը ներկայացնելու նպատակով օրենքի նախագիծ պատրաստելու կանոններին համապատասխան կատարվեց փորձագիտական կարծիքների վերլուծություն: Վերլուծություններին արձագանքեց օրենքի նախագիծը պատրաստած նախարարությունը:

 

Արդյունքը

Բանավեճերի արդյունքները հնարավորություն տվեցին նախարարությանը լրամշակել օրենքի նախագծի դրույթները և բարելավել քաղաքացիներին օրգանների նվիրաբերման մասին իրազեկելու ծրագրերը:

Օրենքի բաժինը, որը թույլ է տալիս նվիրաբերում մահացած երեխաներից անդադար քննադատվում է: Բանավեճը ցույց տվեց, որ ռուսական հասարակությունը պատրաստ չէ մահացած երեխաների օրգանների նվիարբերմանը, թեև այս հրացն արդեն իսկ կարգավորվում է օրենքով և այս դրույթի իրականացման համար չկան խոչընդոտներ:

Օրենքում առաջարկվող փոփոխությունները ենթարկվեցին լուրջ քննադատության և նոր օրենքը նախագիծը հետ կանչվեց մինչև խորհրդարան (Դումա) հասնելը:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Օրգանների նվիրաբերումը չափազանց նուրբ հարց է ռուսական հասարակության համար, քանի որ մեծ շեշտ է դրվում մահացած անձի մարմնի անձեռնմխելիության վրա: Բազմաթիվ հարցերի շուրջ փորձագետները հասան կոնսենսուսի, սակայն դեռևս դժվարություններ կան դոնորների ազգականների իրավունքները կակրգավորելու հարցում:

Ամենակարևոր քաղած դասերից այն էր, որ բանավեճն արդյունավետ է միայն այն դեպքում, եթե մարդիկ լիարժեք հասկանում են թեման, հատկապես եթե այն առաջացնում է մարդու իրավունքների հետ կապված հարցեր: Բանավեճին պետք է նախորդի լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ, որի ընթացքում պետք է մանրամասն բացատրություններ տրվեն գործող և նոր օերնսդրության մեջ քննարկված բոլոր դրույթները:

Նոր օրենքի նախագծի քննարկումները շարունակվում են, իսկ ամենադժվար խնդիրն օրգանների նվիրաբերման մասին հանրային քննարկումներում ակտիվորեն ներգրավված 50-60 տարեկանից բարձր քաղաքացիների բացասական վերաբերմունքը հաղթահարելն է:

Հանրային բանավեճը պետք է հարմարեցված լինի մշակութային կոնտեքստին: Հավանաբար խնդիրն ունի իր պատմական և մշակութային արմատները, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը բազմազգ և բազմահարանվանական երկիր է, որտեղ միշտ էլ կարևոր է եղել պահպանել մահացած անձի մարմնի անձեռնմխելիությունը մինչև հողարկավորումը:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page