Գլխավոր քարտուղար

Գլխավոր քարտուղարն ընտրվում է Խորհրդարանական վեհաժողովի կողմից հինգ տարվա ժամկետով՝ որպես Կազմակերպության ղեկավար։ Նա պատասխանատու է ռազմավարական պլանավորման և Խորհրդի աշխատանքային ծրագրի ու բյուջեի ղեկավարման համար։ Նա առաջնորդում և ներկայացնում է Կազմակերպությունը։
Համացանցային կայք

 

Գլխավոր քարտուղարի տեղակալը նույնպես ընտրվում է հինգ տարվա ժամկետով՝ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, ընտրություններում, որոնք անց են կացվում Գլխավոր քարտուղարի ընտրություններից առանձին։
Համացանցային կայք

 


Նախարարների կոմիտե

Սա Խորհրդի որոշում կայացնող մարմինն է և կազմված է յուրաքանչյուր անդամ պետության արտաքին գործերի նախարարներից կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչներից։ Նախարարների կոմիտեն որոշում է Եվրոպայի խորհրդի քաղաքականությունը և հաստատում է նրա բյուջեն և գործունեության ծրագիրը։
Համացանցային կայք


Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

Խորհրդարանական վեհաժողովը կազմված է 46 անդամ պետությունների խորհրդարանների 306 անդամներից։ Վեհաժողովը ընտրում է Գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին։ Այն տրամադրում է ժողովրդավարական հարթակ քննարկումների համար և մշտադիտարկում է ընտրությունները։ Նրա հանձնաժողովները կարևոր դեր են խաղում ընթացիկ հարցերի քննարկումներում։
Համացանցային կայք


Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Եվրոպայի խորհրդի հաստատություն է, որը պատասխանատու է նրա 46 անդամ պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության ամրապնդման համար։ Կազմված լինելով երկու պալատից՝ Տեղական իշխանությունների պալատ և Տարածաշրջանների պալատ, և երեք հանձնաժողովից՝ այն համախմբում է 612 ընտրված պաշտոնյաների, ովքեր ներկայացնում են ավելի քան 150 000 տեղական և տարածքային իշխանություններ։
Համացանցային կայք


Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Սա մշտապես գործող դատական մարմին է, որը բոլոր եվրոպացիների համար երաշխավորում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանումը: Այն բաց է պետությունների և անհատների համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից: Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունները Կոնվենցիայի կողմեր են:
Համացանցային կայք


Մարդու իրավունքների հանձնակատար

Մարդու իրավունքների հանձնակատարն անկախ կերպով անդրադառնում և ուշադրություն է հրավիրում մարդու իրավունքների խախտումներին։
Համացանցային կայք

 


ՄՈԿԿ-ի համաժողով

Համաժողովը ներառում է շուրջ 400 միջազգային ոչ-կառավարական կազմակերպություն (ՄՈԿԿ): Այն ապահովում է կենսական կապ քաղաքական գործիչների և հանրության միջև և քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնում Խորհրդում: Խորհրդի աշխատանքները մեծապես շահում են ՄՈԿԿ-ի ունեցած փորձի և Եվրոպայի քաղաքացիներին նրանց հասանելիության շնորհիվ:
Համացանցային կայք


Համաշխարհային Համագործակցությունը

Եվրոպայի խորհուրդը սերտ գործընկերային հարաբերությունների մեջ է Եվրոպական միության հետ: Եվրոպայի խորհուրդը նաև համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և աշխարհի տարբեր տարածաշրջաններում գտնվող բազմաթիվ գործընկեր պետությունների հետ:
 

Did you know?
Eurimages, set up in 1988, is the first European cinema support fund.

Վիկտորինա

Ստորև նշված երկրներից որը՞ չի հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ:

  1. Շվեյցարիան
  2. Ուկրաինան
  3. Բելառուսը
Close

Սխալ պատասխան

Close

Սխալ պատասխան

Close

Ճիշտ պատասխան