Մարդու իրավունքներ, Ժողովրդավարություն, Օրենքի գերակայություն
 

Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս արտահայտվելու և լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը, հավասարությունը և փոքրամասնությունների պաշտպանությունն ապահովելու կոչերով: Կազմակերպության նախաձեռնած հատուկ քարոզարշավներն անդրադառնում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երեխաների պաշտպանությունը, պայքարն ինտերնետում ատելություն սերմանող նյութերի դեմ, ինչպես նաև` Եվրոպայի խոշորագույն փոքրամասնության` գնչուների իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդն օգնում է անդամ պետություններին կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև` դատաիրավական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցերում: Եվրոպայի խորհրդում սահմանադրական հարցերով զբաղվող փորձագետների խումբը, որը հայտնի է «Վենետիկյան հանձնաժողով» անվանմամբ, աշխարհով մեկ իրավաբանական խորհուրդներ է տալիս տարբեր պետություններին:

Եվրոպայի խորհուրդն առաջ է մղում մարդու իրավունքների սկզբունքները միջազգային կոնվենցիաների, մասնավորապես` Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիայի և Կիբեռհանցավորության մասին կոնվենցիայի միջոցով: Եվրոպայի խորհուրդը դիտարկող անկախ փորձագիտական մարմինների միջոցով մշտադիտարկում է անդամ պետությունների առաջխաղացումը նշված ոլորտներում և ներկայացնում առաջարկություններ: Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններն այլևս մահապատիժ չեն կիրառում:

Դիտարկող մարմինները

Did you know?
The 10 000 pharmaceutical products manufactured and sold in Europe are subject to strict controls thanks to the work of the European Directorate for the Quality of Medicines & HealthCare.

Web Content Display Web Content Display

  Կապ

Վիկտորինա Վիկտորինա

Եվրոպայի խորհուրդը 27 անդամ ունեցող Եվրոպական միությունից առանձին կազմակերպություն է: Բայց ոչ մի երկիր երբևէ չի միացել Միությանը առանց նախապես Եվրոպայի խորհրդի անդամ լինելու:

Քանի՞ անդամ պետություն ունի Եվրոպայի խորհուրդը:

  1. 39
  2. 42
  3. 47
Close

Սխալ պատասխան

Close

Սխալ պատասխան

Close

Ճիշտ պատասխան