Կազմակերպությունը

Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Գրասենյակում աշխատում է 2,200 հոգի: Գլխամասային գրասենյակն արտաքին գրասենյակներ և աշխատանքային կապերի համար պատասխանատու ներկայացուցչություններ ունի միջազգային կազմակերպություններում: Եվրոպայի երիտասարդական կենտրոնները Ստրասբուրգում և Բուդապեշտում ժողովրդավարության և մարդու իրավունքների թեմաներով ուսուցումներ են կազմակերպում երիտասարդների համար:

Շենքեր
 

 Եվրոպայի պալատը

Ֆրանսիացի ճարտարապետ Անրի Բերնարի նախագծած և 1977թ. բացված Եվրոպայի պալատը Եվրոպայի խորհրդի գլխավոր մասնաշենքն է: Նրա մուտքը շրջապատված է Խորհրդի բոլոր անդամ պետությունների դրոշներով։ Պալատի արտաքին շերտը հակադրվող գույներով մի խճանկար է, որոնք տեսանելի են նրա բետոնե սյուներին, ալյումինե ճակատին և համաժողովների սենյակների մեծ պատուհաններին։ Պալատի առջևի սիզամարգը Եվրոպայի խորհրդի երբեմնի նախորդի՝ Եվրոպայի տան տարածքն է։


  Ագորան

Ագորան Եվրոպայի խորհրդի ամենանորագույն շինությունն է, որն իր անունը ստացել է հավաքների համար բաց տարածք նշանակող հին հունարեն բառից: Այն հանդիսավոր կերպով բացվել է 2008թ. ապրիլին և նախագծվել Art & Build (Բրյուսել) և Denu et Paradon (Ստրասբուրգ) ճարտարապետական ընկերությունների կողմից: Այն իր մեջ միավորում է արդիականությունը, արդյունավետությունը և հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Նրա ապակեպատ ընդարձակ ճակատային մասի հետևում կան երկու՝ հանդիպումներին կից, նախապես պատինավորված պղնձով ծածկված սյունազարդ նախասրահներ: Այս կառույցը ծածկում է ուշադրություն գրավող բարձակային մետաղական տանիքը, որի վերին մասում գտնվում է նախասրահների բնական օդափոխությունը ապահովող երկու արևային ծխնելույզ:


  Մարդու իրավունքների պալատը

1995թ. հանդիսավոր բացված Մարդու իրավունքների պալատը ձգվում է Ստրասբուրգի միջով հոսող Իլ գետի երկայնքով: Այս շինությունը բրիտանացի ականավոր ճարտարապետ լորդ Ռիչարդ Ռոջերսի ամենաբարձր նվաճումներից մեկն է, ով նաև նախագծել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կենտրոնը, Լոնդոնի Հազարամյակի գմբեթը և Ուելսի Ազգային ժողովի շենքը: Շենքը հարուստ է խորհրդանիշերով (ճակատային մասը կարծես արդարության կշեռք լինի), և նրանում օգտագործված են ժամանակակից նյութեր (ապակու լիբերալ օգտագործումը թափանցիկություն է խորհրդանշում)։ Մարդու իրավունքների պալատի դիմային մասը ձևավորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու գլանաձև պալատների միջոցով:


  Դեղորայքի և առողջապահության որակի Եվրոպական տնօրինությունը (ԴՈԵՏ)

ԴՈԵՏ-ի նոր շենքը գտնվում է Ագորայի հետևի մասում: Բրյուսելի Art & Build և Ստրասբուրգի Denu and Paradon ընկերությունների ճարտարապետների կողմից նախագծված այս շինության բացումը տեղի է ունեցել 2007թ. մարտին: Ապակու և փայտի այս ճկված կառույցը ժամանակակից գեղագիտական մոտեցումը զուգակցում է նրա ֆունկցիոնալ նշանակության և փորձասենյակների, գրասենյակների և հանդիպումների համար նախատեսված սենյակների հետ, որոնք ծառայում են Եվրոպայում և նրա սահմաններից դուրս դեղորայքի որակի մոնիտորինգի գործում կազմակերպության աճող դերին:


  Եվրոպական երիտասարդական կենտրոնը

1972թ. ի վեր նորվեգացի ճարտարապետներ Լանդի և Ալաաթոյի նախագծած այս ֆունկցիոնալ ու ժամանակակից շենք են այցելել հասարակության բոլոր խավերը ներկայացնող տասնյակ հազարավոր երիտասարդներ: Այն գտնվում է Ուաքեն թաղամասում: Եվրոպական երիտասարդական կենտրոնը սկանդինավյան ճարտարապետության կարկառուն նմուշ է և զուգակցում է անմշակ բետոնը և այլումինը՝ թողնելով ցնցող տպավորություն:

Did you know?
The Council of Europe's 46 member states form a death-penalty-free zone. Since 1985, the abolition of the death penalty has been a requirement for membership of the Council of Europe.

Վիկտորինա

Որտե՞ղ են գտնվում Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինները:

  1. Բրյուսելում (Բելգիա)
  2. Ստրասբուրգում (Ֆրանսիա)
  3. Ժնևում (Շվեյցարիա)
Close

Սխալ պատասխան

Close

Ճիշտ պատասխան

Close

Սխալ պատասխան