Ձեռքբերումները

Մահապատժի վերացում

Եվրոպայի խորհուրդն առաջնորդող դեր է խաղացել մահապատժի վերացման համար մղվող պայքարում, ինչը նրա կարծիքով տեղ չունի ժողովրդավարական հասարակություններում։ 1983թ. ապրիլ ամսին այն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 6 արձանագրությունը՝ մահապատժի վերացման վերաբերյալ, որին հետևել է 2002թ. մայիսի Թիվ 13 արձանագրությունը՝ ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ։
Եվրոպայի խորհուրդը մահապատժի վերացումը դարձրել է կազմակերպությանը միանալու նախապայման։ Ոչ մի մահապատիժ չի իրականացվել Կազմակերպության 46 անդամ պետություններից որևէ մեկում 1997թ.-ից ի վեր։

Մարդու իրավունքների ամրապնդում

Յուրաքանչյուր երկիր, որը միանում է Եվրոպայի խորհրդին, համաձայնում է ենթարկվել անկախ մշտադիտարկման մեխանիզմների, որոնք գնահատում են նրա համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական գործելակերպերին։
Օրինակներից մեկը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է, որը կանոնավոր կազմակերպում է անսպասելի ստուգայցեր կալանավայրեր 46 անդամ պետություններում (բանտեր, ոստիկանական բաժանմունքներ, կալանման կենտրոններ օտարերկրյա քաղաքացիների համար)՝ գնահատելու, թե ինչպես են վարվում ազատությունից զրկված անձանց հետ։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն իր հերթին հավաստիանում է, որ բնակարանի, առողջության, կրթության, զբաղվածության և ազատ տեղաշարժի իրավունքը, որը երաշխավորված է Եվրոպական սոցիալական խարտիայով, իրականացվում է համապատասխան երկրների կողմից։
Մեկ այլ օրինակ է Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (Greco), որը հայտնաբերում է թերությունները հակակոռուպցիոն ներպետական քաղաքականություններում և խրախուսում է երկրներին իրականացնել անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ կամ վարչական բարեփոխումները։ Նրա գնահատումը հիմնված է Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիաներին։

Խտրականության բացառում և պայքար ռասիզմի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան արգելում է պետական իշխանությունների կողմից խտրականության բոլոր ձևերը՝ ցանկացած հիմքով։ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է տարբեր միջոցառումներ՝ փոքրամասնություններին պաշտպանելու նպատակով, ներառյալ Եվրոպայի ամենամեծ փոքրամասնությանը՝ գնչուներին։
Օրինակ Հանուն Գնչուների ներառման Քաղաքների և շրջանների եվրոպական դաշինքը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի մի նախաձեռնություն է։ Դաշինքի շոշափելի արդյունքներից մեկը Ռոմակտ ծրագիրն է, որը համատեղ իրականացվում է Եվրոպական միության հետ միասին։
Իր հերթին, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը վերլուծում է այդ առանձնահատուկ խնդիրներն ու կանոնավոր առաջարկություններ անում Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետություններին։
Եվրոպայի խորհուրդը նաև առաջնորդող դեր է խաղում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով խտրականության դեմ պայքարում ։
Եվ վերջապես, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան տրամադրում է մշտադիտարկման մի մեխանիզմ, որը գնահատում և բարելվում է փոքրամասնությունների պաշտպանությունը համապատասխան երկրներում։
Հանուն Գնչուների ներառման Քաղաքների և շրջանների եվրոպական դաշինքը
Գնչուների իրավունքները
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը
Խտրականություն սեռական կողմնորոշման հիմքով
Ազգային փոքրամասնությունների պաշտպանություն

Խոսքի ազատության խթանում (պահպանում)

Չի կարող լինել իրական ժողովրդավարություն առանց խոսքի ազատության ու ազատ ու բազմակարծ լրատվական միջոցների։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մամուլին է տրամադրում ծայրահեղ ընդգրկուն պաշտպանություն, հատկապես երբ խոսքը վերաբերում է լրագրողական աղբյուրի գաղտնի բնույթին։ Ըստ Դատարանի, նման պաշտպանության բացակայությունը կարող է հետ պահել մամուլին աջակցող աղբյուրներին հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ մարդկանց տեղեկացնելուց։
Ազատ արտահայտման իրավունքը նաև վերաբերում է զանգվածային հաղորդակցության նոր ձևերին, այդ թվում՝ Ինտերնետին։ Եվրոպայի խորհուրդը մշտապես ակտիվ է այս իրավունքի պաշտպանության ոլորտում՝ հաշվի առնելով ցանկացած զարգացում։
Այն օգնում է մի շարք անդամ պետությունների՝ բարելավել խոսքի ազատության և մամուլի ազատության վերաբերյալ իրենց օրենսդրությունն ու քաղաքականությունը։ Վերապատրաստման դասընթացներ և ուսումնական այցեր են նաև կազմակերպվում լրատվամիջոցների մասնագետների համար։
Լրատվամիջոցները և խոսքի ազատությունը
Տեղեկատվական հասարակությունը

Սեռերի հավասարություն

Արդարադատության և ժողովրդավարության ոլորտում գենդերային հավասարությունն այժմ կարևոր է համարվում երկրների տնտեսական աճի համար։ Եվրոպայի խորհրդի համապատասխան գործիքների նպատակն է պայքարել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի դեմ և խթանել կանանց դերը հասարակության մեջ։
Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին, որը նշանակալի քայլ է այս ոլորտում, հիմնված է նրա վրա, որ նման բռնությունը հնարավոր չէ արմատախիլ անել, եթե ավելի մեծ հավասարություն ձեռք չբերվի կանանց և տղամարդկանց միջև։

Երեխաների իրավունքների պաշտպանություն

Երեխաները խոցելի են ու մեծ մասամբ կախված են մեծերից իրենց պահանջմունքների առումով։ Եվրոպայի խորհրդի ծրագիրը երեխաների համար նախատեսված է նրանց իրավունքները պաշտպանելու, նրանց դեմ ցանկացած տեսակի բռնություն կանխարգելելու և հանցագործների հետապնդումը երաշխավորելու ու երեխաներին՝ իրենց վերաբերող որոշումներին մասնակից դարձնելու նպատակով։
Այսպիսով, «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան առաջին փաստաթուղթն է, որը քրեականացնում է երեխաների նկատմամբ սեռական չարաշահումները, այդ թվում տանը կամ ընտանիքում։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 1-ին։
Բացի այդ, Եվրոպայի խորհուրդն ընդունել է ուղենիշներ՝ երեխաների համար արդարադատության մատչելիությունը բարելավելու նկատառումով։
Բռնություն երեխաների նկատմամբ
Ծրագիր երեխաների համար
ՄԵԿԸ ՀԻՆԳՈՒՄ արշավը

Մշակութային բազմազանության պաշտպանություն

2008թ.-ին՝ իր «Միջմշակութային երկխոսության սպիտակ գրքի » ընդունմանը հաջորդիվ, Եվրոպայի խորհուրդը սկսել է ուսուցիչների վերապատրաստման, փոքրամասնությունների պաշտպանության և սոցիալական համախմբվածության մի շարք ծրագրեր՝ ներառյալ կրոնական համայնքների և ոչ կրոնական համոզմունքների ներկայացուցիչների հետ տարեկան երկխոսությունը։ Միջմշակութային քաղաքների ցանցը օգնում է դրա անդամ պետություններին կառավարել մշակութային բազմազանությունն ու խթանում է բազմատարր խմբերի միախառնումն ու փոխգործակցությունը հանրային վայրերում՝ համախմբվածությունը խթանելու նպատակով։ Այն ստեղծում է մշակութային հակասությունները հանգուցալուծելու գործիքներ։
Միջմշակութային ընկալմանը նպաստելու համար Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է ծրագրեր և գործիքներ՝ լեզուների դասավանդումը բարելավելու նպատակով։
Միջմշակութային քաղաքներ
Միջմշակութային քաղաքներ
Լեզուների խթանում

Ընտրությունների դիտարկում

Իրենց խորհրդատվական և դիտորդական գործողությունների միջոցով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և որոշ այլ եվրոպական հաստատություններ, ինչպես ԵԱՀԿ-ն, օգնում են՝ երաշխավորելու ժողովրդավարական, ազատ և արդար ընտրությունները ողջ մայրցամաքում։
Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը պարբերաբար դիտարկում է տեղական և տարածքային ընտրությունները Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետություններում։ Նրա դիտորդական առաքելություններն ընդգրկում են ընտրական ամբողջ գործընթացը և համալրում նրա գործունեությունները՝ մշտադիտարկելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կատարումը։
Բացի այդ, ընտրությունների պատշաճ անցկացումը բարելավելու նպատակով Եվրոպայի խորհուրդը մշակում է աջակցության ծրագրեր՝ ընտրական օրենսդրության հիմնարար բարեփոխումների, ընտրացուցակների կազմման և ազգային դիտորդների ու ընտրություններում ներգրավված պաշտոնյաների վերապատրաստման նպատակով։
Խորհրդարանական վեհաժողով
Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրես
Ժողովրդավարական հաստատություններ

Կրթություն մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում

Ժողովրդավարությունը նաև ներառում է հասարակական կյանքում ակտիվ հանրային մասնակցություն, հակապես քաղաքացիական հասարակության գործունեության համատեքստում։ Եվրոպայի խորհուրդը մշակում է ռազմավարություններ և գործիքներ՝ խթանելու ուսումնառությունը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում։ Եվրոպայի խորհրդի Խարտիան Կրթություն հանուն ժողովրդավարական քաղաքացիության մասին և Մարդու իրավունքների կրթությունը ցույց են տալիս մեզ, թե ինչպես գործնականում կիրառել այս արժեքները։
Ավելի քան 5,000 երիտասարդ առաջնորդներ են վերապատրաստվում ամեն տարի Բուդապեշտում և Ստրասբուրգում ՝ Եվրոպայի խորհրդի Երիտասարդական կենտրոններում։ Տրամադրվող դասընթացներն առաջացնում են կասկադի էֆեկտ, երբ երիտասարդ առաջնորդներն իրենց սովորածը փոխանցում են իրենց ընկերակցությունների անդամներին։ Ավելի քան 15,000 երիտասարդներ նաև օգտվում են Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերից, որոնց նպատակն է խթանել ըմբռնումը, հանդուրժողությունն ու համերաշխությունը։

Դեղամիջոցների որակ և առողջապահություն

Եվրոպայի խորհրդի՝ Դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական վարչության (EDQM) առաքելությունն է նպաստել որակյալ դեղամիջոցների և առողջապահության հասանելիության մարդու հիմնարար իրավունքին, ինչպես նաև ամրապնդել ու պաշտպանել մարդկանց և կենդանիների առողջությունը։
EDQM-ի աշխատանքը ներառում է որոշակի ոլորտներ, ինչպես՝ դեղամիջոցների, արյան փոխներարկման, փոխպատվաստման, ինչպես նաև կոսմետիկ միջոցների և սննդամթերքի հետ շփվող նյութերի ոլորտները։ Իր առաքելությանը համահունչ՝ EDQM-ի ամբողջ գործունեությունը միտված է մայրցամաքի ողջ տարածքում հանրային առողջության պաշտպանության համար անհրաժեշտ լավագույն չափորոշիչների ապահովմանը։
Did you know?
In 1964, the Committee of Ministers of the Council of Europe declared 5 May Europe Day.
Ո՞ր հայտնի քաղաքական գործիչը ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդում կոչ արեց կառուցել «եվրոպական ընդհանուր տունը»: