Back Անդամ պետությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական ձեւաչափով մտքերի փոխանակում

Անդամ պետությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական ձեւաչափով մտքերի փոխանակում

2024 թ․ նոյեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների պատվիրակությունները հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և քննարկեցին Ստամբուլի կոնվենցիայի վավերացումն ու ներդրումը։

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ուժի մեջ է մտել տասը տարի առաջ։ Եվրոպայի խորհրդի 38 անդամ պետությունների և Եվրոպական միության կողմից վավերացված այս կոնվենցիան կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունից պաշտպանությանն ուղղված ամենաընդգրկուն իրավական գործիքն է։ Փոխանակման ընթացքում ընդգծվեց քաղաքացիական հասարակության, հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կարևոր դերը կոնվենցիայի վավերացման և իրականացման գործում, ինչպես նաև նրանց ներդրումը մասնագիտացված աջակցման ծառայությունների և խորհրդատվության տրամադրման հարցում այն կանանց և աղջիկներին, ովքեր ենթարկվում են Ստամբուլի կոնվենցիայով սահմանված բռնության տարբեր ձևերի։

Այս փոխանակումը հանդիսանում է Գլխավոր քարտուղարի արձագանքի մասը ուղղված՝ 2019 թ-ի Նախարարների կոմիտեի ընդունած որոշման իրականացմանը, որի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության առավել արդյունավետ պաշտպանությունն ու խթանումը՝ ընդլայնելով վերջիններիս ներգրավվածւթյունը Եվրոպայի խորհրդի աշխատանքներին։

Այն նաև համահունչ է Նախարարների կոմիտեի կոչին՝ նպաստելու Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը անդամ և ոչ անդամ պետությունների կողմից՝ Ռեյկյավիկի հռչակագրի ընդունումից մեկ տարի անց՝ ընդունված Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ (Ռեյկյավիկ, Իսլանդիա, 2023 թ․ մայիսի 16-17)։

 

 

 
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 1 հունվարի, 2023 թ․

 Տևողություն՝ 24 ամիս

  Ֆինանսավորում՝ 957 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՀՀ արդարադատության նախարարությունՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունՀՀ ներքին գործերի նախարարություն/ ՀՀ ոստիկանությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակՀՀ քննչական կոմիտե

Եվրոպայի խորհրդի ծրագրի նպատակն էր ուժեղացնել շահագրգիռ կողմերի կարողությունները և զարգացնել համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ներառյալ թվային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում, ինչպես ամրագրված է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստամբուլի կոնվենցիա), ինչպես նաև գործնականում օժանդակել գենդերային հավասարությանը և կանանց իրավազորմանը։  

Ծրագիրը հիմնված էր 2022 թվականի դեկտեմբերին ավարտված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի վրա:

Ծրագիրը աջակցել է գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավազորմանը (ԿԻ), ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության (ԿՆԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) դեմ պայքարին՝ գիտելիքների բարելավման և եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով: Ծրագրի ակնկալվող երկարաժամկետ ազդեցությունը կայանում էր նրանում, որ Հայաստանում կանայք օգտվեն գենդերային հավասարությաունից և կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի պաշտպանությունից:

Ծրագիրն օժանդակել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին, որպեսզի.

  • Հայաստանն ավելի լավ պատրաստված լինի Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը։
  • Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հայաստանյան իրավական և քաղաքականության շրջանակը համահունչ լինի Եվրոպայի խորհրդի չափանիշներին։
  • Արդարադատության և աջակցության ծառայությունները լինեն ավելի մատչելի գենդերային և ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար, ներառյալ առավել անապահովների։
  • Իրավապահ մարմինների աշխատակիցները, սոցիալական աշխատողները և այլ համապատասխան մասնագետներն ավելի լավ ընկալեն եվրոպական չափանիշները և գենդերազգայուն մոտեցումները՝ ընտանեկան բռնության և գենդերային բռնության տուժողների հետ աշխատանքում։

Ծրագիրն իրականացվել է երեք ուղղությամբ.

  • Ուղղություն 1 (ԿՆԲ/ԸԲ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ իրենց քաղաքականությունն ու ներպետական կազմակերպչական շրջանակը Ստամբուլի կոնվենցիային համապատասխանեցնելու ջանքերում՝ տրամադրելով հիմնավոր գիտելիքներ և տեղեկատվություն հեռանկարային փորձի մասին: Հատուկ ուշադրության կարժանանա միջգերատեսչական համագործակցության զարգացումը։ Ծրագրի ներքո կիրականացվի ԿՆԲ-ի նոր ձևերի ուղղությամբ աշխատանք՝ ԿՆԲ-ի թվային գնահատման մասին Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի անկախ փորձագետների խմբի (GREVIO) թիվ 1 ընդհանուր հանձնարարականին համապատասխան:
  • Ուղղություն 2 (ԿԻ)․ Եվրոպայի խորհուրդը կաջակցի կանանց իրավազորման հարցում ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ խրախուսելով կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը և պայքարելով կարծրատիպերի ու սեքսիզմի դեմ, որոնք կարող են հանգեցնել գենդերային անհավասարության և խոչընդոտ հանդիսանալ կանանց կողմից մարդու իրավունքներից լիարժեք օգտվելու հարցում: Աջակցությունը մասնավոևապես հիմնված է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության ռազմավարությանը (2018-2023թթ․) և Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)1 անդամ պետություններին ուղղված հանձնարարականին՝ սեքսիզմի կանխարգելման և դրա դեմ պայքարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խոստումնալից գործելակերպի վերաբերյալ:

2024 թվականի հունվարին ծրագրում ներառվել է նոր բաղադրիչ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը փախստական կանանց և աղջիկների կարիքների ուղված ռազմավարության և քաղաքականության մշակելուն, իրազեկվածության բարձրացմանը և նրանց ինտեգրմանն ու հզորացմանը աջակցելուն:

  • Ուղղություն 3 (փախստականների իրավունքներ) այս նոր բաղադրիչի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը փախստական ​​կանանց և աղջիկների իրավունքների ոլորտում քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Աջակցության տրամադրման գործընթացն առաջնորդվում է համապատասխան եվրոպական չափանիշներով, հանձնարարականներով և ռազմավարություններով: Ծրագրի նպատակն է խթանել տեղական համայնքներում կանանց և աղջիկների գենդերազգայուն տնտեսական և սոցիալական ներառումը և ինտեգրումը, հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության կողմից փախստական կանանց և աղջիկների իրավունքների բարձրաձայնման համար, ինչպես նաև ընդլայնել մեդիա մասնագետների հմտությունները կին փախստականների և պատերազմի տուժղների մասին հաղորդելու հարցում։

 Ծրագրի 1-ին փուլի ձեռքբերումների մասին տեսանյութ