Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում

Սկիզբ` 2019թ․ ապրիլ - 2022թ․ դեկտեմբեր

Տևողություն՝ 46 ամիս

Բյուջե՝ 941,800 եվրո

Դոնորներ` Եվրոպայի խորհրդի, Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի իրականացմանը նպաստող դոնորներ (Գերմանիա, Իռլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Շվեդիա, Ռումինիա)

Սույն ծրագիրը հիմնվում էր «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքար և կանխարգելում» նախորդ ծրագրի ձեռքբերումների վրա:

Եվրոպայի խորհրդի այս ծրագիրը նպատակաուղղված էր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման, բռնությունից տուժածների պաշտպանության և բռնարարների քրեական հետապնդման, ինչպես նաև գենդերային հավասարության առաջ մղման գործում ներգրավված հիմնական շահակիցների կարողությունների ամրապնդմանը: Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում, եվրոպական չափանիշներին համապատասխան, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիայի (հետայսու՝ «Ստամբուլի կոնվենցիա») և ազգային քաղաքականության մեջ ու իրավական համակարգում դրա նշանակության վերաբերյալ տեղեկատվության և գիտելիքի ապահովումն է: Ծրագիրը պատեհաժամ աջակցություն է, Հայաստանում վերջերս ընդունված, Ընտանիքում բռնության մասին օրենքի կիրարկման առումով, և այն ճանապարհ էր հարթում Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացման համար:

Ծրագիրը նպաստել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրով նախատեսված հետևյալ կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը.

  • Հայաստանն ավելի լավ է պատրաստված Ստամբուլի կոնվենցիայի իրականացմանը:

  • Հայաստանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման իրավական համակարգը և քաղաքականության շրջանակը համապատասխանում են Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

  • Գենդերահեն բռնությունից և ընտանիքում բռնությունից տուժած կանանց՝ այդ թվում ամենաանապահովներին, ավելի հասանելի են արդարադատությունն ու աջակցման ծառայությունները:

Ծրագրի ակնկալվող արդյունքն այն էր, որ Հայաստանում կանայք կօգտվեն գենդերային հավասարությունից և պաշտպանված կլինեն կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից:

Ծրագրի նպատակներն էին՝

  • իրավապահների և իրավաբանների, ինչպես նաև լրագրողների և այլ շահակիցների՝ նոր ներպետական օրենքի և եվրոպական չափանիշների, մասնավորապես Ստամբուլի կոնվենցիայի իմացության մակարդակի բարձրացումն ընտանիքում բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի հետ առնչվելու գործընթացում.

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական պաշտոնյաների և սոցիալական աշխատողների՝ եվրոպայի չափանիշները (մասնավորապես Ստամբուլի Կոնվենցիան) կիրառելու կարողությունների ամրապանդումը՝ նոր ներպետական օրենքի իրականացման և կանանց նկատմամբ բռնությունից տուժած կանանց աջակցելու գործընթացում.

  • կրթության մեջ գենդերային հավասարության թեմայի ներդրմանը նպաստելը՝ աջակցելով տարրական և միջնակարգ դպրոցի համար կրթական ծրագրերի, դասընթացների և ուսումնական նյութերի մշակմանը:

Ծրագրի ձեռքբերումների մասին տեսանյութ

 

Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա