Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքարը Հայաստանում

Ծրագրի մեկնարկի ամսաթիվը. 17 ապրիլ, 2018 թ.
Տևողությունը. Մինչև 31 դեկտեմբեր, 2018 թ.
Դոնորը. Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2015-18 թթ. գործողությունների ծրագրին օժանդակող դոնորներ, ներկայումս՝ Նորվեգիա և Ֆրանսիա

Գործընկերներ. Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա և ոստիկանություն

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքարը Հայաստանում» ծրագրի նպատակն էր զարգացնել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին և կանխարգելմանը մասնակցող հիմնական շահակիցների կարողությունները: Եվրոպայի խորհուրդը կարևորում է մասնագետների գիտելիքների հարստացումը և փորձի փոխանակումը և լավագույն փորձի տարածումը, որը կնպաստի ընտանեկան բռնության մասին Հայաստանի նոր օրենքի և Եվրոպական վերաբերելի չափանիշների (մասնավորապես՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի “Ստամբուլյան կոնվենցիայի”) կիրառությանը:

Ծրագրի նպատակն էր.

  • Բարձրացնել իրավաբանական մասնագետների գիտելիքն առ այն, թե ինչպես կարելի է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով իրականացվող բոլոր միջամտությունների կենտրոնում դիտարկել տուժողին և նրա կարիքները: Այս մոտեցումն իրականացվելու է հասցեական վերապատրաստման դասընթացներով, քննարկումներ կազմակերպելով հավասարակիցների միջև, և փորձագիտական օժանդակություն ցուցաբերելով Արդարադատության ակադեմիայի համար վերապատրաստման ծրագրի մշակմանը:
  • Հարստացնել իրավապահ մասնագետների գիտելիքները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ՝ իրականացնելով հասցեական վերապատրաստման դասընթացներ, մշակելով գործնական ուղեցույց գործերով զբաղվող ոստիկանների համար, և տարածելով համապատասխան նյութերը:
  • Բարձրացնել համապատասխան շահակիցների իրազեկությունը Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի և դրա չափանիշների մասին:

Ծրագրի գործընկերներն էին Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Բացի դրանից, Եվրոպայի խորհուրդն համագործակցում էր տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և միջազգային և դոնորական կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բնագավառում:

 

Ծրագրի եզրափակիչ միջոցառման տեսանյութ

Ուսումնական ձեռնարկ Ուսումնական ձեռնարկ

Ստամբուլի Կոնվենցիան

Ընդհանուր տեղեկատվություն Ստամբուլի Կոնվենցիայի մասին

Ստամբուլի Կոնվենցիայի 12, 13, 16 և 52 հոդվածներ