Ընտանեկան բռնության շղթան կոտրելու համար անհրաժեշտ է աշխատել ոչ միայն զոհերի պաշտպանության և աջակցության ապահովման, այլև բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխման ուղղությամբ։ 2025 թվականի նոյեմբերի 17-18-ը Եվրոպայի խորհուրդը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ, կազմակերպեց աշխատանքային խմբի քննարկում և սեմինար՝ նվիրված Հայաստանում ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի ներդրմանն ու իրականացմանը։
Միջոցառումը ընդգծեց ոլորտային առաջընթացը՝ հիմնաքարային ու համապարփակ շրջանակի աշխատանքների կատարմամբ, և ներկայացրեց Եվրոպայի խորհրդի կողմից մշակված «Հայաստանում ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի քաղաքականության և իրավական շրջանակի վերլուծությունը Ստամբուլի կոնվենցիայի լույսի ներքո» վերտառությամբ զեկույցը։ Այս զեկույցը անդրադարձ է կատարում ազգային և միջազգային ստանդարտներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի «Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 16-րդ հոդվածի լույսի ներքո, և ներկայացնում է բարելավմանը միտված առաջարկություններ։
Եվրոպայի խորհուրդը ներկայացրեց նաև նոր մշակված «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերում աշխատող մասնագետների վերապատրաստում» վերտառությամբ ձեռնարկը։ Վերապատրաստման այս ծրագիրը տրամադրում է կառուցվածքային շրջանակ, որը կերաշխավորի, որ միջամտությունները լինեն ապացույցահեն, գենդերային հիմնախնդիրների և բռնության ենթարկված անձանց անվտանգության առաջնահերթության ապահովմամբ։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ ռեաբիլիտացման ծրագրերի հաջողությունը հիմնարարորեն կախված է բոլոր շահագրգիռ կողմերի սերտ համագործակցությունից։ Պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, սոցիալական ծառայությունների, իրավապահ մարմինների, դատական համակարգի և ոլորտային մասնագետների միջև արդյունավետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի ընտանեկան բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքում մարտահրավերները հաղթահարելու համար՝ ապահովելով, որ յուրաքանչյուր միջամտություն ապահովի բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը:
Հաշվետվությունները և միջոցառումը իրականացվել են Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:


