Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում (Փուլ 2)
Սույն ծրագիրը շարունակում է 2023-2024 թթ-ի ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքն ու արդյունքները՝ ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և պայքարին, ինչպես նաև գենդերային հավասարության խթանմանը Հայաստանում։
Ծրագիրը միտված է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին, այդ թվում՝ թվային բռնության կանխարգելմանը և գենդերային հավասարության ամրապնդմանը։
Սկիզբ: 1 հունվարի, 2025 թվական
Տևողություն: 24 ամիս
Ֆինանսավորում. 700,000 եվրո՝ ԵԽ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի դոնորների ներդրումներ
Կոնտակտային անձ՝ Լիանա Ամիրբեկյան, Ծրագրի ավագ պատասխանատու
Ծրագիրն իրականացվում է երկու փոխլրացնող հիմնական ուղղություններով՝
Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելում եւ պայքար
Կենտրոնացված է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) և Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (ԳՐԵՎԻՈ) թիվ 1 ընդհանուր հանձնարարականի շուրջ, որը վերաբերում է կանանց նկատմամբ բռնության թվային հարթությանը։
Գենդերային հավասարության խթանում եւ կանանց հզորացում
Նպատակներն են գենդերային հավասարության ներդրումը և ամրապնդումը կրթական ծրագրերում, գենդերազգայուն պրակտիկայի ապահովումը և կանանց հզորացումը, այդ թվում փախստական կանանց ու աղջիկների համար՝ նպաստելու նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային և սոցիալական կյանքում։
Վերոնշյալ նպատակների իրականացմանն ուղղված քայլերը կընդգրկեն՝
- քաղաքականության եւ ինստիտուցիոնալ համակարգերի ուժեղացմանն ուղղված ջանքեր․ հայաստանյան օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցում Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ստանդարտներին՝ ներառյալ Ստամբուլի կոնվենցիան։
- Պրակտիկայի, կարողությունների եւ իրազեկվածության բարձրացում․ ազգային իշխանությունների, արդարադատության ոլորտի մասնագետների, պետական պաշտոնյաների, կրթության ոլորտի մասնագետների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության գիտելիքների ու հմտությունների զարգացում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի, գենդերային հավասարության խթանման և կարծրատիպերի վերացման նպատակով։
- Կանանց, մասնավորապես՝ փախստական կանանց եւ աղջիկների հզորացում՝ նպաստելու նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային և սոցիալական կյանքում և ապահովելու նրանց պաշտպանությունը բռնությունից։
Օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման և իրազեկման միջոցառումների համատեղման միջոցով ծրագիրը նպատակ ունի հասնել կայուն և արդյունավետ փոփոխությունների՝ ապահովելով համապատասխանություն միջազգային չափանիշներին և բավարարելով առկա կարիքները։
Ծրագիրը կիրականացվի հայաստանյան պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ ոլորտային կառույցների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները։
Ծրագրի 1-ին փուլի ձեռքբերումների մասին տեսանյութ






